17.06.2021թ., Հինգշաբթի
ԳԼԽԱՎՈՐ » ԼՐԱՀՈՍ » Այլ

16 մարզային ՄԿՈՒ հաստատությունների հատկացվել են համակարգչային նոր սարքավորումներ

Վայոց ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) 16 հաստատություն ստացել է պլանշետներ՝ կրթության որակի բարելավման, հեռավար ուսուցման արդյունավետ կազմակերպման նպատակով: Միջոցառումն իրականացվել է ՄԱԶԾ-ՅՈՒՆԻՍԵՖ «Վայոց ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի սահմանամերձ համայնքների դիմակայունության ամրապնդում» ծրագրի շրջանակում՝ Միացյալ Թագավորության կառավարության Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: Համակարգչային սարքավորումների հանձնման միջոցառմանը մասնակցել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Նրա խոսքով՝ սա հերթական կարևոր քայլն է համավարակի հետևանքով կրթական համակարգում առաջացած խնդիրների լուծման գործում:

«Սա գործընկերային ճկուն հարաբերությունների դրսևորում է, երբ ջանքերի համախմբմամբ ուսումնական հաստատությունների համար առաջացած ճգնաժամային իրավիճակում ստեղծվում են զարգացման, հեռավար ուսուցման բարելավման պայմաններ: Անկախ նրանից, թե երբ վերջնականապես կհաղթահարենք համավարակը, այս ընթացքում զարգացրած կարողությունների, գործիքների մի մասը կկարողանանք օգտագործել նաև հետագայում: Հույս ունեմ՝ այս սարքավորումները կծառայեն որպես ճգնաժամի հաղթահարման, հաստատությունների զարգացման գործիք: Գիտենք, որ կան ընթացիկ բարելավման խնդիրներ, բայց սա ևս շատ քայլ է: Պետք է մշտապես շարունակել զարգացման գործընթացը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը և շնորհակալություն հայտնել ՄԱԶԾ-ՅՈՒՆԻՍԵՖ-ին արդյունավետ համագործակցության և նախարարության կողմից ՄԿՈՒ ոլորտում իրականացվող բարեփոխումներին ցուցաբերած շարունակական աջակցության համար:

Ծրագրի համակարգող Կարինե Սիմոնյանը ևս կարևորել է ԿԳՄՍ նախարարության հետ գործընկերային հարաբերությունները և ասել, որ համակարգչային սարքավորումների տրամադրումը ոչ թե պարզապես գեղեցիկ քայլ է, այլ կարիքների գնահատման արդյունքում առաջացած գաղափար:

«Մեր ծրագրերում փորձում ենք անպայման ներառել մարդկային կարողությունների զարգացման բաղադրիչը` կրթական խնդիրների հաղթահարման և երիտասարդության՝ աշխատաշուկայում մրցունակ լինելու համար անհրաժեշտ քայլերի ձեռնարկման նպատակով: Սա հակաճգնաժամային ծրագիր է, որն իրականացվել է հետպատերազմական և համավարակի պայմաններում՝ կոնկրետ 3 մարզի համար: Սարքավորումների տրամադրման որոշումը կայացվել է կատարված հետազոտության արդյունքում. ՄԿՈՒ հաստատություններն ունեն համակարգչային տեխնիկայի թարմացման և ստեղծված պայմաններին համապատասխան գիտելիքների զարգացման կարիք»,- ասել է Կարինե Սիմոնյանը և վստահեցրել, որ պատրաստ են ծրագրերն առավել բարելավել և դարձնել հասցեական՝ հաշվի առնելով ՄԿՈՒ հաստատությունների առաջարկները:

«Վայոց ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի սահմանամերձ համայնքների դիմակայունության ամրապնդում» ծրագրի շրջանակում իրականացվել է «Մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) հաստատոււթյունների և քաղաքականություն մշակողների հարմարեցումը «նոր բնականոնին» ՔՈՎԻԴ-19 ճգնաժամի պայմաններում» թեմայով հետազոտություն. հավաքագրվել և ամփոփվել է ՄԿՈՒ հաստատությունների առջև ծառացած մարտահրավերների վերաբերյալ տեղեկատվություն, որի հիման վրա մշակվել են վերոնշյալ սահմանամերձ մարզերի ՄԿՈՒ հաստատությունների ինստիտուցիոնալ և մարդկային կարողությունների զարգացմանն ուղղված առաջարկություններ: Բացի դրանից՝ առցանց դասընթացները լավագույնս նախապատրաստելու և վարելու համար վերապատրաստվել է ՄԿՈՒ հաստատությունների ավելի քան 400 աշխատակից:



ԱՂԲՅՈՒՐԸ: https://escs.am/
ԵՆԹԱԽՈՒՄԲ: Այլ | ԱՎԵԼԱՑՐԵԼ Է: ԽՄԲԱԳԻՐ (12.05.2021)
ԴԻՏՈՒՄՆԵՐ: 143 | ՎԱՐԿԱՆԻՇ: 0.0/0
Մեկը` քոլեջի դասախոսներից
Մեկը` քոլեջի դասախոսներից

«Խոհարարական գործ» մասնագիտության ուսանողները պատրաստեցին ժենգյալով հաց
«Խոհարարական գործ» մասնագիտության ուսանողները պատրաստեցին ժենգյալով հաց

16 մարզային ՄԿՈՒ հաստատությունների հատկացվել են համակարգչային նոր սարքավորումներ
16 մարզային ՄԿՈՒ հաստատությունների հատկացվել են համակարգչային նոր սարքավորումներ

Գորիսի պետական քոլեջը եւս մեկ սերունդ ճանապարհեց դեպի կյանքի նոր ուղի (տեսանյութ)
Գորիսի պետական քոլեջը եւս մեկ սերունդ ճանապարհեց դեպի կյանքի նոր ուղի (տեսանյութ)

Քոլեջի դասախոս Ալվարդ Ավետիսյանը Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի կողմից արժանացել է շնորհակալագրի
Քոլեջի դասախոս Ալվարդ Ավետիսյանը Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի կողմից արժանացել է շնորհակալագրի

Սարոյանը Գորիսի պետական քոլեջում
Սարոյանը Գորիսի պետական քոլեջում