17.06.2021թ., Հինգշաբթի
ԳԼԽԱՎՈՐ » ԼՐԱՀՈՍ » Այլ

Գորիսի պետական քոլեջի ուսանողների հանդիպումը ոստկանության տեսուչների հետ

Մայիսի 4-ին ոստիկանության Գորիսի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման խմբի ավագ տեսուչ Անի Աբգարյանը և տեսուչ Լիլիթ Դավթյանը հանդիպում են ունեցել Գորիսի պետական քոլեջի ուսանողների հետ։

Ինչպես գրեթե բոլոր պետություններում, մեր երկրում ևս երեխաները գտնվում են պետության հատուկ հոգածության և պաշտպանության ներքո: Անչափահասների նկատմամբ հատուկ ուշադրությունը պայմանավորված է նրանց բնութագրիչ առանձնահատկություններով՝ անպաշտպանվածությամբ, անօգնականությամբ, կենսափորձի պակասով, բարձր հուզականությամբ, խոցելիությամբ: Ուստի, անչափահասների խմբային հանցավորության կանխարգելման քաղաքականությունը պետք է կառուցել՝ նախ և առաջ հաշվի առնելով անչափահասների վերոնշյալ առանձնահատկությունները:

  

Հանդիպման ընթացքում տեսուչները զրույց-զեկույց են ունեցել, ուսանողներին հորդորել են պահպանել համակեցության կանոնները, նշելով, որ յուրաքանչյուրիս պարտականությունն է պահպանել այդ կանոնները, հարգել մեր համաքաղաքացիների իրավունքներն ու օրինական շահերը:

Տեսուչները նշել են, որ հասարակական հարաբերությունները կարգավորվում են ոչ միայն իրավական, այլև բարոյական բազմաթիվ նորմերով, որոնք իրենց ամբողջության մեջ կազմում են հասարակական կարգ:

  

Հանդիպման ընթացքում ուսանողներին ներկայացվել են ընտանեկան, ֆիզիկական, հոգեբանական, տնտեսական, սեռական, հարկադրության և արհամարանքի  բռնությունները, դրանց հետևանքները, բռնության բացահայտման և կանխարգելման համար կիրառվող քաղաքացիական իրավական մեխանիզմները, ինչպես նաև խոսվել է աղանդների քայքայիչ ազդեցության մասին:

Տեսուչներն ուսանողներին հորդորել են ենթարկվել քոլեջի ներքին կարգապահական կանոններին, խուսափել դասերից անհարկի բացակայելուց և պատշաճ կերպով կատարել ուսանողական պարտականությունները:


 

ԵՆԹԱԽՈՒՄԲ: Այլ | ԱՎԵԼԱՑՐԵԼ Է: ԽՄԲԱԳԻՐ (04.05.2021)
ԴԻՏՈՒՄՆԵՐ: 442 | ՎԱՐԿԱՆԻՇ: 0.0/0
Գորիսի պետական քոլեջը նախապատրաստվում է 2021-2022 ուստարվա ընդունելության
Գորիսի պետական քոլեջը նախապատրաստվում է 2021-2022 ուստարվա ընդունելության

ԳՊՔ-ի աշխատակիցների և ուսանողների ճանաչողական այցը զորամաս
ԳՊՔ-ի աշխատակիցների և ուսանողների ճանաչողական այցը զորամաս

Գորիսի պետական քոլեջում մեկնարկեց նոր՝ 2020-2021 ուսումնական տարին
Գորիսի պետական քոլեջում մեկնարկեց նոր՝ 2020-2021 ուսումնական տարին

Ուսանողներին ներկայացվեցին Գորիսի պետական քոլեջում գործող կանոնակարգերը
Ուսանողներին ներկայացվեցին Գորիսի պետական քոլեջում գործող կանոնակարգերը

Գորիսի պետական քոլեջի տնօրեն Կարեն Լազարյանի ուղերձը
Գորիսի պետական քոլեջի տնօրեն Կարեն Լազարյանի ուղերձը

ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋԻ ԴԱՍԱԽՈՍԱԿԱՆ ԵՎ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԿՈԼԵԿՏԻՎՆԵՐՆ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԷԻՆ
ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋԻ ԴԱՍԱԽՈՍԱԿԱՆ ԵՎ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԿՈԼԵԿՏԻՎՆԵՐՆ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԷԻՆ