12.05.2021թ., Չորեքշաբթի
ԳԼԽԱՎՈՐ » ԼՐԱՀՈՍ » Այլ

Գորիսի պետական քոլեջի գործունեությունը՝ միտված Եվրոպական կրթական տարածքին ինտեգրմանը

Հանրապետության նախնական եւ միջին մասնագիտական կրթության ոլորտում իրականացվում են բարեփոխումներ՝ միտված Եվրոպական կրթական տարածքին ինտեգրմանը:

Եվրոպական կրթական միասնական տարածքին ինտեգրման գործընթացում ներառված է նաեւ նախնական ու միջին մասնագիտական կրթության ոլորտը, որն ուղղորդվում է Թուրինի գործընթացով:        

Թուրինի գործընթացի պահանջներին համապատասխան հանրապետությունում մշակվել են արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչներ, որոնց հիման վրա վերանայվել են ուսումնական ծրագրերը նաեւ Գորիսի պետական քոլեջում:

Առաջիկա հինգ տարում աշխատանքներ են տարվելու կրթության գլոբալ համակարգերի ինտեգրման պրոցեսին միանալու ուղղությամբ: Այդ նպատակով՝
ա) ծանոթանալ բարձրագույն կրթության համակարգում Բոլոնիայի գործընթացի սկզբունքների իրականացման վիճակին
բ) ծանոթանալ Կոպենհագենյան հռչակագրին ու հայաստանյան միջավայրում դրա ներդրման գործընթացին,
գ) ծանոթանալ Թուրինի գործընթացին եւ դրա կիրառման հայաստանյան պրակտիկային (Հղում 1, Հղում 2),

դ) ծանոթանալ կրեդիտների կուտակման եւ փոխանցման միասնական համակարգին, արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթական համակարգում դրա ներդրման հայաստանյան փորձին (Հղում 1, Հղում 2, Հղում 3, Հղում 4),  
ե) ծանոթանալ որակավորումների եվրոպական շրջանակին եւ դրա՝ որակավորումների հայաստանյան համակարգին համապատասխանեցնելու գործընթացին (Հղում 1, Հղում 2, Հղում 3):

 

Գորիսի պետական քոլեջը նախատեսում է մշակել մեխանիզմ՝ այլ երկրների փորձին ծանոթանալու, լավագույն ձեռքբերումների վերաբերյալ քոլեջի մասնագետների իրազեկվածությունը բարձրացնելու համար, մասնագիտական կրթության եւ ուսուցման ոլորտում աշակերտի եւ երիտասարդ այլ անձանց շարժունության առնչվող խոչընդոտները հաղթահարելու համարորակի կառավարման խորհրդատվություն մասնագիտական կրթության եւ ուսուցման համարԵվրոպայում նախնական մասնագիտական կրթությանն ու ուսուցմանը ծանոթանալու և ինտեգրվելու համար:

Քոլեջը պետք է իրազեկ լինի Եվրամիության կողմից Հայաստանին տրամադրվող բյուջետային աջակցության ծրագրին, այդ ծրագրի իրականացման արդյունքին եւ փորձին։

ՄԿՈւ-ի ոլորտի բարեփոխումների գլխավոր ուղղությունը (ըստ Եվրամիության աջակցության ծրագրի) 12 տարածաշրջանային բազմագործառութային քոլեջները համարելով՝ ինչ-որ չափով տուժում են (կամ ուշադրությունից դուրս են մնում) մյուս քոլեջները: Իրականության հետ գրեթե առնչություն չի կարող ունենալ դրույթը, որ տարածաշրջանային քոլեջները կստանձնեն (կամ արդեն ստանձնած պիտի լինեն) բարեփոխումների առաջնորդի եւ տարածողի առաքելությունը: Համենայնդեպս նախորդ տարիների փորձը դա է վկայում:

Ելնելով վերոգրյալից՝ Գորիսի պետական քոլեջը նախատեսում է առաջարկություն ներկայացնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն՝ Եվրամիության կողմից Հայաստանին տրվող բյուջետային աջակցության (արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթական ծրագրերի ուսուցումը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու նպատակով) ուղղությունները հօգուտ մյուս (ոչ տարածաշրջանային) քոլեջների վերանայման:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության համապատասխան կառույցների օգնությամբ քոլեջը նախատեսում է մշակել հայեցակարգ՝ Գորիսի պետական քոլեջը եվրոպական կրթական տարածքին աստիճանաբար ինտեգրելու վերաբերյալ՝ նկատի ունենալով «ՀՀ 2014-2025թթ. հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրի» դրույթը, ըստ որի՝ ենթադրվում է «ՀՀ մասնագիտական կրթական համակարգի՝ Եվրոպական կրթական տարածքին ինտեգրման գործընթացի ընդլայնման ծրագրեր»:
 

ԵՆԹԱԽՈՒՄԲ: Այլ | ԱՎԵԼԱՑՐԵԼ Է: ԽՄԲԱԳԻՐ (30.04.2021)
ԴԻՏՈՒՄՆԵՐ: 101 | ՎԱՐԿԱՆԻՇ: 0.0/0
«Մայրությունը հավերժ կոչում է» խորագրով միջոցառում Գորիսի պետական քոլեջում
«Մայրությունը հավերժ կոչում է» խորագրով միջոցառում Գորիսի պետական քոլեջում

Փոփոխություններ միջին մասնագիտական ուսհաստատություններից բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթությունը շարունակելու կարգում
Փոփոխություններ միջին մասնագիտական ուսհաստատություններից բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթությունը շարունակելու կարգում

Հայաստանի Հանրապետության անկախության 25 ամյակին ընդառաջ
Հայաստանի Հանրապետության անկախության 25 ամյակին ընդառաջ

Ուսանողության միջազգային օրը Գորիսի պետական քոլեջում (լուսանկարներ)
Ուսանողության միջազգային օրը Գորիսի պետական քոլեջում (լուսանկարներ)

ԳՊՔ կայացավ ներքոլեջային շախմատի մրցաշար
ԳՊՔ կայացավ ներքոլեջային շախմատի մրցաշար

Գորիսի պետական քոլեջում դասերը մեկնարկելու են փետրվարի 3-ից
Գորիսի պետական քոլեջում դասերը մեկնարկելու են փետրվարի 3-ից