12.05.2021թ., Չորեքշաբթի
ԳԼԽԱՎՈՐ » ԼՐԱՀՈՍ » Այլ

Գորիսի պետական քոլեջի զարգացումն ապահովող մի քանի խնդիրների մասին

Առաջիկա հինգ տարվա համար (ըստ ուսումնական տարիների) նպատակահարմար չէ նախանշել ներդրվող մասնագիտությունների ամբողջական ցանկը՝ նկատի ունենալով, որ կարող են փոփոխություններ տեղի ունենալ աշխատաշուկայում: Բայց եւ անհրաժեշտ է հստակ նախանշել առաջիկա մեկ-երկու տարում ներդրվելիք մասնագիտությունների ցանկը:
ա) Արհեստագործական կրթական ծրագրեր՝

  • Գովազդ (դասիչ՝ 0414.01.4)
  • Բժշկական սարքավորումների տեխնիկական շահագործում (դասիչ՝ 0714.05.4)
  • Ֆինանսներ (դասիչ՝ 0412.01.4)
  • Ապահովագրություն (դասիչ՝ 0412.02.4)
  • Հանրային սննդի մատուցում (դասիչ՝ 1013.02.4)

բ) Միջին մասնագիտական կրթական ծրագրեր՝

  • Երգեցողություն (դասիչ՝ 0215.01.5)
  • Պարի ուսուցում (դասիչ՝ 0114.04.5)
  • Հաշվապահական հաշվառում (դասիչ՝ 0411.01.5, հեռակա ուսուցում)
  • Դեղագործություն (դասիչ՝ 0916.01.5, հեռակա ուսուցում)
  • Ֆինանսներ (դասիչ՝ 0412.01.5)
  • Բանկային գործ (դասիչ՝ 0412.02.5)
  • Ապահովագրական գործ (դասիչ՝ 0412.03.5)
  • Գովազդային գործ (դասիչ՝ 0414.04.5)
  • Հաշվողական մեքենաներ, համալիրներ, համակարգեր և համակարգչային ցանցեր (դասիչ՝ 0612.03.5)։

Որոշակիություն մտցնել «Քույրական գործ» եւ «Մանկաբարձական գործ» մասնագիտությունների հետագա ուսուցման հարցում, որոնց առնչությամբ ծագած խնդրին անդրադարձել ենք մեր նախորդ հրապարակումներում։

Դասախոսական անձնակազմի ու վարչական աշխատակազմի կարողությունների հզորացում, դասախոսների վարկանիշի ու ներգրավվածության աստիճանի բարձրացում:

Քոլեջի կառավարման արդյունավետության հետագա բարձրացում: Խորհրդի անդամները եւս պետք է անցնեն համապատասխան վերապատրաստություն՝ կառավարմանն առնչվող տարբեր թեմաներով: Առավելագույնի հասցնել դասախոսական կոլեկտիվի եւ սովորողների մասնակցությունը կառավարման գործին:

Ուսումնական եւ արտադրական պրակտիկայի արդյունավետության հետագա բարձրացում:

Տնօրենի, ուսումնական հարցերով փոխտնօրենի միջոցով իրականացնել միջոցառումներ՝ կրթության եւ ուսուցման որակի վերահսկողության ապահովման ուղղությամբ:

Աջակցություն ուսանողական ինքնակառավարմանը, ուսանողների մասնակցությանը՝ ուսումնական հաստատության կողմից իրականացվող ծրագրերում: Առանձնահատուկ ուշադրություն՝ ուսանողական խորհրդի գործունեությանը:

Շրջանավարտների աշխատանքի տեղավորման նոր հայեցակարգի մշակում՝ գործատու եւ գործընկեր կազմակերպությունների հետ:

Առայժմ շրջանավարտների մոտ 20 տոկոսն է ձեռք բերած մասնագիտությամբ աշխատում:

Գործատուների զգալի մասի մոտ դեռեւս իշխում է մոտեցումը, երբ աշխատանքի ընդունելիս առաջնային չեն համարվում աշխատանքի ընդունվողի պրոֆեսիոնալ հատկանիշները, մասնագիտական հմտությունները, տեսական պատրաստությունը:

Քոլեջում ստեղծված է բարոյահոգեբանական առողջ մթնոլորտ, որի հետագա պահպանումը կլինի առաջնահերթ խնդիր:

Լրացուցիչ կրթության (ուսուցման) եւ ոչ ֆորմալ կրթության (ուսուցման) իրականացման հնարավորություններն ու պահանջարկն առայժմ ուսումնասիրվել են ոչ բավարար:

Անհրաժեշտ է շտկել իրավիճակը:

Կարճաժամկետ ուսումնական ծրագրերի իրականացման համար որոշակի հնարավորություններ ունեն ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության տարածքային կենտրոնները: Նկատի ունենք մասնավորապես թափուր եւ նոր աշխատատեղերի համար մասնագետների վերապատրաստումն ու ուսուցումը:

Երկու-երեք ամիս տեւողությամբ կրթական այդ ծրագրերը, որքան էլ զարմանալի է, Գորիսի տարածաշրջանում տարիներ շարունակ իրագործում էին ինչ-որ հկ-ներ կամ ՍՊԸ-ներ: Եվ եթե մինչեւ վերջերս այդ հարցը կարգավորված չէր, ապա ս.թ. սեպտեմբերի 10-ին ՀՀ կառավարությունն ընդունել է որոշում «Լրացուցիչ կրթական ծրագրերի կազմակերպման եւ իրականացման կարգի» մասին, որի համաձայն միջին մասնագիտական եւ արհեստագործական ուսումնական հաստատություններն ավելի շատ հնարավորություն ունեն ընդգրկվելու զբաղվածության կենտրոնների կրթական ծրագրերի իրականացման գործում:

Գործունեություն հանրակրթական դպրոցներում մասնագիտական կողմնորոշման, ոլորտի վերաբերյալ հասարակության շրջանում իրազեկվածության առավել բարձր մակարդակ ապահովելու, քոլեջի հեղինակության եւ վարկանիշի բարձրացման ուղղությամբ:

Այդ նպատակով տեղեկատվական, գովազդային նյութերի պատրաստում եւ տարածում, հեռուստատեսության, ռադիոյի, պարբերական մամուլի, սոցցանցերի հնարավորությունների օգտագործում, հասարակության իրազեկման արշավների կազմակերպում:

Ստեղծել մասնագիտական կողմնորոշման եւ խորհրդատվության արդյունավետ համակարգ:

Գորիսի պետական քոլեջի հաշվետվողականության եւ գործունեության թափանցիկության բարելավում, հրապարակայնության ապահովում:

ԵՆԹԱԽՈՒՄԲ: Այլ | ԱՎԵԼԱՑՐԵԼ Է: ԽՄԲԱԳԻՐ (20.04.2021)
ԴԻՏՈՒՄՆԵՐ: 91 | ՎԱՐԿԱՆԻՇ: 0.0/0
Ուսանողության միջազգային օրը Գորիսի պետական քոլեջում (լուսանկարներ)
Ուսանողության միջազգային օրը Գորիսի պետական քոլեջում (լուսանկարներ)

Գորիսի պետական քոլեջում հեռակա ուսուցման դասերը կմեկնարկեն մայիսի 11-ից
Գորիսի պետական քոլեջում հեռակա ուսուցման դասերը կմեկնարկեն մայիսի 11-ից

ԳՊՔ կայացավ ներքոլեջային շախմատի մրցաշար
ԳՊՔ կայացավ ներքոլեջային շախմատի մրցաշար

Գորիսի պետական քոլեջը եւս մեկ սերունդ ճանապարհեց դեպի կյանքի նոր ուղի (տեսանյութ)
Գորիսի պետական քոլեջը եւս մեկ սերունդ ճանապարհեց դեպի կյանքի նոր ուղի (տեսանյութ)

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՄԱՐՏԻ 8. ՄԱՅՐՈՒԹՅԱՆ Եւ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՕՐ
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՄԱՐՏԻ 8. ՄԱՅՐՈՒԹՅԱՆ Եւ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՕՐ

Ավարտվեց Գորիսի պետական քոլեջի «Համակարգիչների շահագործում» մասնագիտության պրակտիկան
Ավարտվեց Գորիսի պետական քոլեջի «Համակարգիչների շահագործում» մասնագիտության պրակտիկան