12.05.2021թ., Չորեքշաբթի
ԳԼԽԱՎՈՐ » ԼՐԱՀՈՍ » Այլ

Տարկետում կտրվի միջին մասնագիտական կրթական ծրագրով ուսումը չավարտած քաղաքացիներին

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում էր տարկետում տրամադրել միջին մասնագիտական կրթական ծրագրով ուսումը չավարտած և զորակոչային տարիքի հասած քաղաքացիներին: Նախագիծը խորհրդարանում երկրորդ ընթերցմամբ ներկայացրել էր խմբակցության անդամ Աննա Կոստանյանը:

«Առաջարկվում է օրենքի 22-րդ հոդվածը լրացնել նոր 5.1 մասով: Ըստ այդմ, տրված տարկետման ժամկետի ավարտի օրվա դրությամբ միջին մասնագիտական կրթական ծրագրով ուսումնառությունը չավարտած, ավարտական կուրսում սովորող և պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացուն ՀՀ կառավարության որոշմամբ մեկ անգամ տրվում է տարկետում մինչեւ ուսումնառության ավարտի օրը ներառյալ, սակայն ոչ ավելի, քան նրա 20 տարին լրանալու օրը»,- նշել էր Կոստանյանը:

Օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց 103 «կողմ» և 2 «ձեռնպահ» ձայներով:

ԵՆԹԱԽՈՒՄԲ: Այլ | ԱՎԵԼԱՑՐԵԼ Է: ԽՄԲԱԳԻՐ (19.04.2021)
ԴԻՏՈՒՄՆԵՐ: 110 | ՎԱՐԿԱՆԻՇ: 0.0/0
Բաց դաս-դատ-միջոցառում նվիրված Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին
Բաց դաս-դատ-միջոցառում նվիրված Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին

Մեր ուսանող Մերի Նուրիջանյանը Գորիսի Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոնի տարեվերջյան տոնական հաշվետու համերգին (լուսանկարներ, տեսանյութ)
Մեր ուսանող Մերի Նուրիջանյանը Գորիսի Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոնի տարեվերջյան տոնական հաշվետու համերգին (լուսանկարներ, տեսանյութ)

Քոլեջի մասնագետներն այսօր այցելեցին Կոռնիձորի, Տեղի, Քարաշենի, Ներքին Խնձորեսկի և Խնձորեսկի միջնակարգ դպրոցներ
Քոլեջի մասնագետներն այսօր այցելեցին Կոռնիձորի, Տեղի, Քարաշենի, Ներքին Խնձորեսկի և Խնձորեսկի միջնակարգ դպրոցներ

«Համակարգիչների շահագործում» մասնագիտության ուսանողների գործնական պարապմունքները
«Համակարգիչների շահագործում» մասնագիտության ուսանողների գործնական պարապմունքները

Փոփոխությունների թատրոնը՝ Գորիսի պետական քոլեջում
Փոփոխությունների թատրոնը՝ Գորիսի պետական քոլեջում

Գորիսի պետական քոլեջում հեռակա կրթաձևում իրականացվող հեռավար և առցանց (էլեկտրոնային) ուսուցման երկրորդ շաբաթի ամփոփում
Գորիսի պետական քոլեջում հեռակա կրթաձևում իրականացվող հեռավար և առցանց (էլեկտրոնային) ուսուցման երկրորդ շաբաթի ամփոփում