16.04.2021թ., Ուրբաթ
ԳԼԽԱՎՈՐ » ԼՐԱՀՈՍ » Այլ

Կարեն Լազարյանը երրորդ անգամ ընտրվեց Գորիսի պետական քոլեջի տնօրեն

Այսօր՝ մարտի 26-ին, տեղի ունեցավ Գորիսի պետական քոլեջի տնօրենի ընտրություն: Քոլեջի՝ այդ նպատակով  հրավիրված խորհրդի  11 անդամից ներկայացել էր 10-ը:

Մրցույթին (առանց քվեարկության իրավունքի) մասնակցում էր նաեւ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության մասնագիտական կրթության եւ ուսուցման բաժնի գլխավոր մասնագետ Գոհարիկ Խաչատրյանը:

Մրցույթը սկսելուց առաջ նշվեց, որ մրցույթի նախապատրաստական աշխատանքները կազմակերպվել են ՀՀ կառավարության համապատասխան որոշման համաձայն: Այնուհետեւ խորհրդի անդամները ծանոթացան ՀՀ-ում նախնական մասնագիտական  (արհեստագործական) եւ միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության տնօրենների ընտրության կարգին եւ դրան առնչվող նորմատիվ փաստաթղթերին:

  

  

  շ

Քոլեջի տնօրենի միակ հավակնորդ Կարեն Լազարյանը ներկայացրեց Գորիսի պետական քոլեջի 2021-2026 թվականների զարգացման ծրագիրը:

Խորհուրդը հավանություն տվեց ծրագրին, անցկացրեց հարցազրույց՝ ներկայացված ծրագրի շրջանակում:

Այնուհետեւ տեղի ունեցավ փակ քվեարկություն, որի արդյունքները հրապարակեց խորհրդի նախագահ Արարատ Լալաբեկյանը:

Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչվեց Կարեն Լազարյանը, ում օգտին քվեարկեցին քվեարկության բոլոր մասնակիցները:

Մրցույթի ամբողջ ընթացքը ձայնագրվում էր:

Քոլեջի կառավարման խորհրդի նախագահ Արարատ Լալաբեկյանը նշեց, որ մրցույթն անցել է կազմակերպված եւ խորհրդի անդամների ակտիվության մթնոլորտում: «Տնօրենի հավակնորդի ծրագիրն արդիական է, ուղիներ են մատնանշվում միջին մասնագիտական եւ արհեստագործական կրթության ոլորտում առաջ եկած խնդիրների լուծման վերաբերյալ, հաշվի էին առնվել տեղական առանձնահատկություններն ու ժամանակի մարտահրավերները»,-նշեց Արարատ Լալաբեկյանը:

  

  

  

  

  

  

  


 

ԵՆԹԱԽՈՒՄԲ: Այլ | ԱՎԵԼԱՑՐԵԼ Է: ԽՄԲԱԳԻՐ (26.03.2021)
ԴԻՏՈՒՄՆԵՐ: 455 | ՎԱՐԿԱՆԻՇ: 0.0/0
Գորիսի պետական քոլեջում իրականացվող հեռավար և առցանց (էլեկտրոնային) ուսուցման երրորդ շաբաթի ամփոփում
Գորիսի պետական քոլեջում իրականացվող հեռավար և առցանց (էլեկտրոնային) ուսուցման երրորդ շաբաթի ամփոփում

Կրթության մասին փորձում է դատողություններ անել Կապանում «ստուկաչ» մականունով հայտնի բակային գործիչը
Կրթության մասին փորձում է դատողություններ անել Կապանում «ստուկաչ» մականունով հայտնի բակային գործիչը

Գորիսի պետական քոլեջի առաջին քայլերը  ինստիտուցիոնալ հավատարմագրման ճանապարհին
Գորիսի պետական քոլեջի առաջին քայլերը ինստիտուցիոնալ հավատարմագրման ճանապարհին

Գորիսի պետական քոլեջի աշխատակիցներն ու ուսանողներն այցելեցին Գորիսի երկրագիտական թանգարան
Գորիսի պետական քոլեջի աշխատակիցներն ու ուսանողներն այցելեցին Գորիսի երկրագիտական թանգարան

Գորիսի պետական քոլեջի դահլիճում Փոփոխությունների թատրոնն էր
Գորիսի պետական քոլեջի դահլիճում Փոփոխությունների թատրոնն էր

Գեղեցիկ ավանդույթները շարունակվում է... Քայլարշավ 2013 (նկարներ)
Գեղեցիկ ավանդույթները շարունակվում է... Քայլարշավ 2013 (նկարներ)