ԳԼԽԱՎՈՐ » ԼՐԱՀՈՍ » Այլ |
Գորիսի պետական քոլեջի աշխատակիցներն ու ուսանողները փետրվարի 17-ին այցելեցին Գորիսի երկրագիտական թանգարան, որն առաջին թանգարանն է Սյունիքի մարզում: Ուշագրավ էր հատկապես մասնավոր հավաքածուների և հին լուսանկարների ցուցադրությունը՝ Գորիսին եւ գորիսեցիներին առնչվող: Ընդ որում՝ լուսանկարների մի մասն արված էր 19-րդ դարավերջին: Թանգարանում կենտրոնացված են տարածաշրջանի պատմությունն ու մշակույթն արտացոլող 5300 և ավելի միավոր ցուցանմուշ։ Ունի հնագիտական հարուստ հավաքածու։ Հատկապես ուշագրավ են եզակի համարվող Հնգադեմ կուռքն (մ․թ․ա․ 2-րդ հազ․) ու Առյուծի արձանիկը (մ․թ․ա 8-7-րդ դդ․)։ Այցի ժամանակ թանգարանի գիտաշխատողը նրանց ծանոթացրեց բրոնզեդարյա մշակույթին, պատմական Սյունիքի և Արցախի ազգագրական նյութերին ու տարածաշրջանին բնորոշ ծեսերին:
| |
ԴԻՏՈՒՄՆԵՐ: 216 | ՎԱՐԿԱՆԻՇ: 0.0/0 |