08.03.2021թ., Երկուշաբթի
ԳԼԽԱՎՈՐ » ԼՐԱՀՈՍ » Այլ

Գորիսի պետական քոլեջում 2020-2021 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակը կմեկնարկի 2021 թվականի փետրվարի 1-ից՝ առկա եղանակով

Գորիսի պետական քոլեջում 2020-2021 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակը կմեկնարկի 2021 թվականի փետրվարի 1-ից։

2020-2021 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ուսումնական գործընթացը կկազմակերպվի ամբողջությամբ առկա ուսուցմամբ՝ խստագույնս պահպանելով ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի թիվ 17-Ն հրամանով հաստատված կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման սանիտարական կանոնները։

Համաձայն Գորիսի պետական քոլեջի ներքին կարգապահական կանոնակարգի 3.3 կետի, դասերը կսկսվեն առավոտյան ժամը 9:00-ին, 80 րոպե տևողությամբ։ Դասերն իրականացվելու են հետևյալ ժամային գրաֆիկով.

2020-2021 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի դասացուցակներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Քոլեջում գտնվելու ողջ ժամանակահատվածում աշխատողներն ու ուսանողները պարտադիր պետք է կրեն դիմակ: Մուտքի մոտ կատարվելու է պարտադիր ջերմաչափում, որի արդյունքները գրանցվելու են համապատասխան գրանցամատյանում: 37 և ավելի բարձր ջերմություն ունենալու դեպքում արգելվելու է մուտքը քոլեջ: Դասամիջոցներին ուսանողներին չի թույլատրվում առանց անհրաժեշտության դուրս գալ լսարաններից:

ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի թիվ 17-Ն հրամանին կարող եք ծանոթանալ այստեղ:
 

ԵՆԹԱԽՈՒՄԲ: Այլ | ԱՎԵԼԱՑՐԵԼ Է: ԽՄԲԱԳԻՐ (20.01.2021)
ԴԻՏՈՒՄՆԵՐ: 216 | ՎԱՐԿԱՆԻՇ: 0.0/0
Գորիսի պետական քոլեջում ավարտվեցին պետական ատեստավորման ամփոփիչ քննությունները
Գորիսի պետական քոլեջում ավարտվեցին պետական ատեստավորման ամփոփիչ քննությունները

Կարեն Լազարյան. «Եթե ես ու իմ նմանները չգնանք ճակատ, ապա ուրիշ ովքե՞ր պիտի գնան»
Կարեն Լազարյան. «Եթե ես ու իմ նմանները չգնանք ճակատ, ապա ուրիշ ովքե՞ր պիտի գնան»

Բաց դաս  «Հայ դասական գրողները»  թեմայով՝ բժշկական մասնագիտության ուսանողների մասնակցությամբ
Բաց դաս «Հայ դասական գրողները» թեմայով՝ բժշկական մասնագիտության ուսանողների մասնակցությամբ

Գորիսի պետական քոլեջում իրականացվող հեռավար և առցանց (էլեկտրոնային) ուսուցման առաջին շաբաթի ամփոփում
Գորիսի պետական քոլեջում իրականացվող հեռավար և առցանց (էլեկտրոնային) ուսուցման առաջին շաբաթի ամփոփում

«Խոհարարական գործ» մասնագիտության ուսանողների առաջին արտադրական պրակտիկան
«Խոհարարական գործ» մասնագիտության ուսանողների առաջին արտադրական պրակտիկան

Գորիսի պետական քոլեջի ուսանողական, դասախոսական կոլեկտիվները և վարչական անձնակազմը նույնպես մրացան համապետական շաբաթօրյակին
Գորիսի պետական քոլեջի ուսանողական, դասախոսական կոլեկտիվները և վարչական անձնակազմը նույնպես մրացան համապետական շաբաթօրյակին