25.10.2020թ., Կիրակի
ԳԼԽԱՎՈՐ » ԼՐԱՀՈՍ » Այլ

Կարեն Լազարյան. «Եթե ես ու իմ նմանները չգնանք ճակատ, ապա ուրիշ ովքե՞ր պիտի գնան»

Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, հանրապետությունում հայտարարված  համընդհանուր զորահավաքի շրջանակներում ՀՀ զինված ուժեր զորակոչվեց նաեւ Գորիսի պետական քոլեջի տնօրեն, Գորիս համայնքի ավագանու անդամ Կարեն Լազարյանը:

Գորիսի զորամասի տարածքում, որտեղ հավաքվում էին զորակոչվածները, Կարեն Լազարյանին ողջերթի խոսք հղեցին ԵԿՄ Սյունիքի խորհրդի նախագահ, գնդապետ Մելիքսեթ Պողոսյանը, Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը, գնդապետ Արմեն Թումանյանը, Վարուժան Ալեքսանյանը, ուրիշներ:

Հիմնական տեղաբաշխման վայր մեկնելուց առաջ Կարեն Լազարյանը մասնավորապես ասաց. «Շարունակվող Արցախյան գոյամարտի այս փուլի պատասխանատուն մեր սերունդն է, մենք պետք է պաշտպանենք հայոց անկախությունն ու ազատությունը, հայոց արժանապատվությունը:

Եվ մենք դա անելու ենք անմնացորդ նվիրումով ու անպայման հաղթելու ենք…

Մի քիչ հապճեպ ստացվեց ինձ կանչելն ու տանելը, ուստի եւ չկարողացա պատշաճ ձեւով հրաժեշտ տալ քոլեջի դասախոսական եւ ուսանողական կոլեկտիվներին: Հիմա եմ նրանց խոսք, ավելի ճիշտ՝ խնդրանք ուղղում՝ պատերազմի եւ համաճարակի մեր օրերում առավելագույնն արեք, որպեսզի քոլեջի առօրյան եւ հատկապես դասապրոցեսը չխաթարվի, դրանով դուք ձեր բաժին ավանդը կբերեք մեր հաղթանակի գործում:

Իսկ ես գնում եմ պարտքի գիտակցումով: Հիմա մեր տեղը ճակատում է, կաբինետներից, տաքուկ անկյուններից հայրենասիրություն քարոզելն այլեւս ամոթ է, առավել ամոթ է զորակոչից խուսափելը եւ թամաշավորի կեցվածք ընդունելը:

Մինչեւ նոր հանդիպում…»:



ԱՂԲՅՈՒՐԸ: https://syuniacyerkir.am/
ԵՆԹԱԽՈՒՄԲ: Այլ | ԱՎԵԼԱՑՐԵԼ Է: ԽՄԲԱԳԻՐ (28.09.2020)
ԴԻՏՈՒՄՆԵՐ: 300 | ՎԱՐԿԱՆԻՇ: 0.0/0
Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը Գորիսի պետական քոլեջում
Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը Գորիսի պետական քոլեջում

Գորիսի պետական քոլեջի բժշկական մասնագիտությունները
Գորիսի պետական քոլեջի բժշկական մասնագիտությունները

Ծնողի սյունակ. Տիգրան Բեյբության, Սարմեն Ակլունց, Կարինե Ադամյան
Ծնողի սյունակ. Տիգրան Բեյբության, Սարմեն Ակլունց, Կարինե Ադամյան

Գորիսի պետական քոլեջը նախապատրաստվում է 2018-2019 ուստարվա ընդունելության
Գորիսի պետական քոլեջը նախապատրաստվում է 2018-2019 ուստարվա ընդունելության

Գորիսի պետական քոլեջի ուսանողները հարգանքի տուրք են մատուցում 1915թ–ի մեկ ու կես միլիոն զոհերի հիշատակին (նկարներ)
Գորիսի պետական քոլեջի ուսանողները հարգանքի տուրք են մատուցում 1915թ–ի մեկ ու կես միլիոն զոհերի հիշատակին (նկարներ)

Գորիսի և Սիսիանի պետական քոլեջների դասախոսների և վարպետների հերթական մեթոդական վերապատրաստումը «ՄԿՈւԶԱԿ»- ի կողմից
Գորիսի և Սիսիանի պետական քոլեջների դասախոսների և վարպետների հերթական մեթոդական վերապատրաստումը «ՄԿՈւԶԱԿ»- ի կողմից