29.09.2020թ., Երեքշաբթի
ԳԼԽԱՎՈՐ » ԼՐԱՀՈՍ » Այլ

Մանկավարժական խորհրդի հեռավար նիստ՝ Գորիսի պետական քոլեջում

Ապրիլի 30-ին տեղի է ունեցել Գորիսի պետական քոլեջի մանկավարժական խորհրդի հեռավար ընդլայնված նիստ, որը վարել է տնօրեն Կարեն Լազայանը: Նիստի ընթացքում ամփոփվել են նախորդ յոթ շաբաթների հեռավար և առցանց (էլեկտրոնային) ուսուցման ընթացքում իրականացված աշխատանքները:

Անդրադարձ է կատարվել նաև 2020-2021 ուստարվա ընդունելության աշխատանքներին: Նշվել է, որ քոլեջի ուսումնական գծով փոխտնօրեն, դասախոս Սերգեյ Ավանեսյանի կողմից ընդունելություն իրականացնելու նպատակով մշակվել է դիմորդների փաստաթղթերն ընդունելու համար հատուկ առցանց հարթակ, որի միջոցով դիմորդները հնարավորություն կունենան ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը: Ընդունելության ընթացքում կգործի հատուկ թեժ գիծ` այն անձանց համար, ովքեր կդժվարանան ինքնուրույն լրացնել էլեկտրոնային հայտը: Քոլեջի ընդունող հանձնաժողովը քայլ առ քայլ կուղղորդի դիմորդին և կօգնի լրացնել էլեկտրոնային հայտը: Այս ձևանմուշը կկիրառվի այն դեպքում, եթե ԿԳՄՍ նախարարության կողմից բոլոր նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ընդունելության կազմակերպման համար միասնական գործիքակազմ չի կիրառվի:

Նիստի ընթացքում քննարկվել է նաև հավատարմագրման գործընթացին պատրաստվելու մասին հարցը և որոշում է կայացվել ձևավորել նոր հանձնաժողովներ ու վերսկսել հավատարմագրման գործընթացին պատրաստվելու հետ կապված  աշխատանքները: Քննարկվել է նաև քոլեջի որակի ապահովման բաժնի մասնագետի մասին հարցը: Կառավարման խորհրդի 2019 թվականի նիստում արդեն քննարկվել էր որակի բաժին ունենալու մասին հարցը և այժմ բաժնի մասնագետի ընտրության անհրաժեշտություն էր առաջացել: Տնօրենի առաջարկությամբ ու խորհրդի միաձայն համաձայնությամբ քոլեջի պատմության դասախոս Դավիթ Ջուլհակյանն ընտրվել է որակի ապահովման բաժնի մասնագետ:
 

ԵՆԹԱԽՈՒՄԲ: Այլ | ԱՎԵԼԱՑՐԵԼ Է: ԽՄԲԱԳԻՐ (05.05.2020)
ԴԻՏՈՒՄՆԵՐ: 671 | ՎԱՐԿԱՆԻՇ: 0.0/0
Չբավարարվել ձեռք բերածով. ահա նշանաբանը, որով առաջնորդվում ենք
Չբավարարվել ձեռք բերածով. ահա նշանաբանը, որով առաջնորդվում ենք

Գորիսի պետական քոլեջում իրականացվող հեռավար և առցանց (էլեկտրոնային) ուսուցման երրորդ շաբաթի ամփոփում
Գորիսի պետական քոլեջում իրականացվող հեռավար և առցանց (էլեկտրոնային) ուսուցման երրորդ շաբաթի ամփոփում

Գորիսի պետական քոլեջում հեռակա կրթաձևում իրականացվող հեռավար և առցանց (էլեկտրոնային) ուսուցման երկրորդ շաբաթի ամփոփում
Գորիսի պետական քոլեջում հեռակա կրթաձևում իրականացվող հեռավար և առցանց (էլեկտրոնային) ուսուցման երկրորդ շաբաթի ամփոփում

ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋԻ ԴԱՍԱԽՈՍԱԿԱՆ ԵՎ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԿՈԼԵԿՏԻՎՆԵՐՆ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԷԻՆ
ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋԻ ԴԱՍԱԽՈՍԱԿԱՆ ԵՎ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԿՈԼԵԿՏԻՎՆԵՐՆ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԷԻՆ

Ծաղկեդրում Աշուղ Աշոտի կիսանդրուն
Ծաղկեդրում Աշուղ Աշոտի կիսանդրուն

Գորիսի պետական քոլեջում հեռակա կրթաձևում իրականացվող հեռավար և առցանց (էլեկտրոնային) ուսուցման չորրորդ շաբաթի ամփոփում
Գորիսի պետական քոլեջում հեռակա կրթաձևում իրականացվող հեռավար և առցանց (էլեկտրոնային) ուսուցման չորրորդ շաբաթի ամփոփում