26.09.2020թ., Շաբաթ
ԳԼԽԱՎՈՐ » ԼՐԱՀՈՍ » Այլ

Տեղի է ունեցել Գորիսի պետական քոլեջի ուսումնամեթոդական խորհրդի հերթական նիստը. քննարկվել են 2019-2020 ուստարին ամփոփելու մասին հարցեր

Ապրիլի 28-ին տեղի է ունեցել Գորիսի պետական քոլեջի ուսումնամեթոդական խորհրդի հերթական հեռավար նիստը, որին մասնակցել են խորհրդի 14 անդամներից 9-ը: Նիստին առայժմ չի մասնակցում ուսանողների ներկայացուցիչը, քանի որ ուսանողական խորհրդի կանոնադրության մեջ անհրաժեշտ է համապատասխան փոփոխություններ կատարել՝ նրանց մասնակցության կարգը սահմանելու համար:

Նիստի ընթացքում քննարկվել է 2019-2020 ուստարվա 2-րդ կիսամյակի և ամբողջ ուստարվա ամփոփման հարցը: Հիմք ընդունելով նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների համար ուսումնական տարին ամփոփելու, ավարտական և պետական ամփոփիչ քննություններ չանցկացնելու ԿԳՄՍ նախարարի հայտարարությունը, որոշում է կայացվել կիսամյակն ու ուսումնական տարին ամփոփել հեռավար տարբերակով՝ ուսուցման ամփոփման եղանակով, թույլ տալով դասախոսներին և վարպետներին ակադեմիական ազատության շրջանակում ինքնուրույն որոշել ամփոփման տարբերակը, մեթոդաբանությունը՝ հիմք ընդունելով նաև 2019-2020 ուստարվա կիսամյակներում ուսանողի առաջադիմությունը:

Հայոց լեզու և գրականություն, Մաթեմատիկա, Հայոց պատմություն առարկաների ավարտական քննությունների ամփոփման համար հիմք կհանդիսանան նախորդ կիսամյակների ամփոփիչ գնահատականները և 2019-2020 ուստարվա 2-րդ կիսամյակում ուսանողների ուսումնառության ընթացքում տվյալ առարկաներից ստացած գնահատականները:

Պետական ամփոփիչ ատեստավորման քննությունները կամփոփվեն՝ համալիր քննությունների դեպքում այդ քննության մեջ մտնող առարկաների, մոդուլների միջին թվաբանականով, որը կփոխանցվի այդ առարկայի քննական տեղեկագրի (արձանագրության) մեջ: Ոչ համալիր քննությունների դեպքում տվյալ առարկայի, մոդուլի ամփոփիչ գնահատականը կփոխանցվի այդ առարկայի քննական տեղեկագրի (արձանագրության) մեջ: Եթե այդ առարկան, մոդուլն անցել են մի քանի կիսամյակ, ապա կհաշվարկվի կիսամյակների ընթացքում ուսանողների կողմից ստացած գնահատականների միջին թվաբանականը, որը կփոխանցվի այդ առարկայի քննական տեղեկագրի (արձանագրության) մեջ:

Առաջիկայում քոլեջի կայքում կհրապարակվեն ըստ մասնագիտությունների կիսամյակն ամփոփելու ժամանակահատվածները (վերջին շաբաթները), որոնց ընթացքում դասախոսներն ու վարպետները պետք է իրականացնեն ամփոփում և գնահատականները փոխանցեն էլեկտրոնային տեղեկագրերի մեջ:
 

ԵՆԹԱԽՈՒՄԲ: Այլ | ԱՎԵԼԱՑՐԵԼ Է: ԽՄԲԱԳԻՐ (02.05.2020)
ԴԻՏՈՒՄՆԵՐ: 576 | ՎԱՐԿԱՆԻՇ: 0.0/0
ԳՊՔ-ում կայացան  Ուսանողական խորհրդի նախագահի  արտահերթ ընտրությունները
ԳՊՔ-ում կայացան Ուսանողական խորհրդի նախագահի արտահերթ ընտրությունները

Գորիսի պետական քոլեջի դասախոսները, մասնագիտական կողմնորոշման շրջանակներում, այցելեցին Հարթաշենի, Քարաշենի, Խնձորեսկի, Շինուհայրի և Խոտի դպրոցներ
Գորիսի պետական քոլեջի դասախոսները, մասնագիտական կողմնորոշման շրջանակներում, այցելեցին Հարթաշենի, Քարաշենի, Խնձորեսկի, Շինուհայրի և Խոտի դպրոցներ

Հունիսի 1-ը երեխաների պաշտպանության միջազգային օրն է
Հունիսի 1-ը երեխաների պաշտպանության միջազգային օրն է

Գորիսի պետական քոլեջում տեղի ունեցավ  դասընթաց «Մասնագիտական կրթության կառավարման տեղեկատվական համակարգ» ծրագրի վերաբերյալ
Գորիսի պետական քոլեջում տեղի ունեցավ դասընթաց «Մասնագիտական կրթության կառավարման տեղեկատվական համակարգ» ծրագրի վերաբերյալ

Ծաղկեդրում Աշուղ Աշոտի կիսանդրուն
Ծաղկեդրում Աշուղ Աշոտի կիսանդրուն

ՄԿՈՒԶԱԿԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋՈՒՄ
ՄԿՈՒԶԱԿԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋՈՒՄ