19.09.2020թ., Շաբաթ
ԳԼԽԱՎՈՐ » ԼՐԱՀՈՍ » Այլ

Գորիսի պետական քոլեջի նորաստեղծ ուսումնամեթոդական խորհուրդը երկրորդ նիստն է գումարել

Ապրիլ ամսվա սկզբին ուսումնական գծով փոխտնօրեն Սերգեյ Ավանեսյանի առաջարկությամբ Գորիսի պետական քոլեջում ստեղծվել է ուսումնամեթոդական խորհուրդ, որի կազմի մեջ ընդգրկվել են ուսումնական գծով փոխտնօրենը՝ որպես խորհրդի նախագահ, մեթոդմիավորումների նախագահները, ամբիոնների վարիչները, մասնագիտությունների պատասխանատուները (կուրսղեկները) և պրակտիկայի վարիչը՝ որպես անդամներ: 

Քննարկման փուլում է քոլեջի ուսանողական խորհրդից ուսումնամեթոդական խորհրդում անդամ ունենալու հարցը, ինչի համար ՈւԽ կանոնադրության մեջ նախատեսվում են համապատասխան փոփոխություններ: Խորհրդում ուսանողների կողմից ներկայացուցիչ ունենալը նրանց հնարավորություն կտա մասնակցել ուսանողների հետ կապված հարցերի քննարկմանը, որոշումների ընդունմանը, հանդես գալ առաջարկություններով ու ներկայացնել քոլեջի ուսանողների առաջարկությունները:

Ուսումնամեթոդական խորհուրդի կանոնակարգը մշակման փուլում է: Այն վերջնական տեսքի բերվելուց ու ստորաբաժանումներում քննարկվելուց հետո կներկայացվի քոլեջի կառավարման խորհրդի հաստատմանը:

Ուսումնամեթոդական խորհրդի առաջին նիստը առցանց եղանակով տեղի է ունեցել ապրիլ ամսվա սկզբին, որի ընթացքում քննարկվել են հեռավար և առցանց (էլեկտրոնային) ուսուցման հետ կապված մի շարք հարցեր: Ապրիլի 18-ին առցանց եղանակով տեղի է ունեցել խորհրդի երկրորդ նիստը, որի ընթացքում քննարկվել և ամփոփվել են հեռավար և առցանց (էլեկտրոնային) ուսուցման նախորդ հինգ շաբաթների ընթաքում իրականացված աշխատանքները, դասալսումները, ուսանողների մասնակցությունը, առարկաների/մոդուլների օրացուցային-թեմատիկ պլանները, 2019-2020 ուսումնական տարվա ավարտական քննությունների ու պետական ամփոփիչ ատեստավորման հարցաշարերը և մի շարք ընթացիկ այլ հարցեր:

Ուսումնամեթոդական խորհրդի անհրաժեշտությունն այս օրերին հատկապես զգալի էր, քանի որ հեռավար և առցանց (էլեկտրոնային) ուսուցման ընթացքում պարբերաբար և իրականացվող աշխատանքների հետ հընթացս քննարկումների, որոշումների ընդունման, արդեն ուժի մեջ մտած որոշումներում փոփոխությունների անհրաժեշտություն էր առաջանում՝ հեռավար և առցանց (էլեկտրոնային) ուսուցման ընթացքում պատշաճ որակ, դասախոսների, վարպետների ու ուսանողների մասնակցություն ապահովելու նպատակով:
 

ԵՆԹԱԽՈՒՄԲ: Այլ | ԱՎԵԼԱՑՐԵԼ Է: ԽՄԲԱԳԻՐ (22.04.2020)
ԴԻՏՈՒՄՆԵՐ: 812 | ՎԱՐԿԱՆԻՇ: 0.0/0
Գորիսի պետական քոլեջի անվանի շրջանավարտները
Գորիսի պետական քոլեջի անվանի շրջանավարտները

ՄԱՆՈՒԿ ՄԿՐՏՉՅԱՆ. ԽՈՍՔ ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋԻ ՄԱՍԻՆ
ՄԱՆՈՒԿ ՄԿՐՏՉՅԱՆ. ԽՈՍՔ ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋԻ ՄԱՍԻՆ

«Գորիսի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ում անհրաժեշտ է ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի մասնագետ (դասախոս)
«Գորիսի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ում անհրաժեշտ է ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի մասնագետ (դասախոս)

ՔՈԼԵՋԻ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻ ԱՆԱԿՆԿԱԼԸ «ՀԱՇՎՈՂԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱ» ԵՎ «ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ՝ ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ
ՔՈԼԵՋԻ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻ ԱՆԱԿՆԿԱԼԸ «ՀԱՇՎՈՂԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱ» ԵՎ «ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ՝ ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ

Գորիսի պետական քոլեջի ամենամյա քայլարշավը
Գորիսի պետական քոլեջի ամենամյա քայլարշավը

Քոլեջում յուրօրինակ կերպով նշվեց մարտի 8-ը
Քոլեջում յուրօրինակ կերպով նշվեց մարտի 8-ը