25.10.2020թ., Կիրակի
ԳԼԽԱՎՈՐ » ԼՐԱՀՈՍ » Այլ

Ամբիոնների և մեթոդմիավորումների հեռավար նիստեր` Գորիսի պետական քոլեջում

Հանրակրթական և ընդհանուր հումանիտար առարկաների մեթոդմիավորման նիստ, մեթոդմիավորման նախագահ՝ Բելա Վարդանյան

 

Նոր կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման հետ կապված ուսումնական հաստատություններում ուսումնական պրոցեսն ու աշխատանքները տեղափոխվել են համացանցային հարթակներ:

Ապրիլի 11-ին և 12-ին Գորիսի պետական քոլեջում հեռավար տարբերակով տեղի են ունեցել ամբիոնների և մեթոդմիավորումների նիստեր:

Ապրիլի 11-ին «ZOOM» հարթակում տեղի են ունեցել Մաթեմատիկակայի, ինֆորմատիկայի և տնտեսագիտության, Բժշկական մասնագիտությունների և բնագիտական առարկաների ամբիոնների և Հանրակրթական և ընդհանուր հումանիտար առարկաների մեթոդմիավորման նիստերը, իսկ ապրիլի 12-ին` Մանկավարժական և հասարակագիտական ամբիոնի և  Ընդհանուր և հատուկ մասնագիտական մոդուլների մեթոդմիավորման նիստերը: 

Բժշկական մասնագիտությունների և բնագիտական առարկաների ամբիոնի նիստ: Ամբիոնի վարիչ՝ Լիաննա Գևորգյան

 

Նիստերում ընդգրկված հարցերը հիմնականում նույնաբովանդակ էին, քննարկվել են հեռավար և առցանց դասապրոցեսի ընթացքում նախորդ չորս շաբաթներում իրականացված աշխատանքները, առարկաների, մոդուլների օրացուցային-թեմատիկներում նշված օրերի պահպանման և կամ փոխարինման, դասամատյանների լրացման, մոդուլային դասացուցակներով առաջնորդվելու, քննաշրջաններին պատրաստվելու, ավարտական քննությունների և պետական ամփոփիչ ատեստավորման հարցաշարերի, հեռավար և առցանց դասապրոցեսի ընթացքում ուսանողների գնահատման, մասնակցության, առարկաների, մոդուլների ծրագրերով սահմանված վերջնարդյունքների կատարման մասին և մի շարք այլ հարցեր:  

Մաթեմատիկակայի, ինֆորմատիկայի և տնտեսագիտության ամբիոնի նիստ, ամբիոնի վարիչ՝ Անուշ Փարսյան

 

Նիստերի ընթացքում դասախոսներին ու վարպետներին հանձնարարվել է սեղմ ժամկետներում մշակել և հաստատման ներկայացնել 2019-2020 ուսումնական տարվա ավարտական քննությունների և պետական ամփոփիչ ատեստավորման հարցաշարերը:

Մանկավարժական և հասարակագիտական ամբիոնի նիստ, ամբիոնի վարիչ՝ Աննա Ամարյան

 

Քննարկվել են նաև 2020-2021 ուսումնական տարվա ընդունելության նախապատրաստական աշխատանքները: Մասնավորապես նախորդ տարիներին, փետրվարից ապրիլ ամիսներին, քոլեջի աշխատակիցներն այցելում էին Գորիսի տարածաշրջանի և Արցախի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատություններ, ներկայացնում քոլեջը, քոլեջում ներդրված մասնագիտությունները, ուսանողներին տրվող արտոնությունները: Այս տարի, սակայն, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը և այն հանգամանքը, որ անգամ ավելի ուշ հնարավոր չէ մասնագիտական կողմնորոշում իրականացնել, նիստերի ընթացքում որոշվել է համացանցում սկսել ներկայացնել քոլեջում ներդրված մասնագիտությունները` ընդունելության պատշաճ արդյունքներ ապահովելու նպատակով: 

Ընդհանուր և հատուկ մասնագիտական մոդուլների մեթոդմիավորման նիստ, մեթոդմիավորման նախագահ՝ Դավիթ Ջուլհակյան

 

Առաջիկա շաբաթվա ընթացքում նաև նախատեսվում է իրականացնել քոլեջի ուսումնամեթոդական խորհրդի հերթական նիստը:



ԱՂԲՅՈՒՐԸ: http://goriscollege.com
ԵՆԹԱԽՈՒՄԲ: Այլ | ԱՎԵԼԱՑՐԵԼ Է: ԽՄԲԱԳԻՐ (14.04.2020)
ԴԻՏՈՒՄՆԵՐ: 1363 | ՎԱՐԿԱՆԻՇ: 0.0/0
Գիտելիքների կիրառումը պրակտիկայում
Գիտելիքների կիրառումը պրակտիկայում

Քննարկվեցին քոլեջներում կրթության որակի ապահովման խնդիրները
Քննարկվեցին քոլեջներում կրթության որակի ապահովման խնդիրները

Կարեն Լազարյան. «Ուսանելու եկեք Գորիսի պետական քոլեջ եւ կստանաք հիմնավոր գիտելիքներ ու պահանջված կլինեք աշխատաշուկայում»
Կարեն Լազարյան. «Ուսանելու եկեք Գորիսի պետական քոլեջ եւ կստանաք հիմնավոր գիտելիքներ ու պահանջված կլինեք աշխատաշուկայում»

Գորիսի պետական քոլեջում հեռակա կրթաձևում իրականացվող հեռավար և առցանց (էլեկտրոնային) ուսուցման երկրորդ շաբաթի ամփոփում
Գորիսի պետական քոլեջում հեռակա կրթաձևում իրականացվող հեռավար և առցանց (էլեկտրոնային) ուսուցման երկրորդ շաբաթի ամփոփում

Սևակի և Սուլամիթայի նամակագրությունը: Միջոցառում՝ նվիրված սիրո տոնին
Սևակի և Սուլամիթայի նամակագրությունը: Միջոցառում՝ նվիրված սիրո տոնին

«Համակարգիչների շահագործում» մասնագիտության ուսանողների պրակտիկան «ԳՈւՄ» ՀԿ-ում
«Համակարգիչների շահագործում» մասնագիտության ուսանողների պրակտիկան «ԳՈւՄ» ՀԿ-ում