30.03.2020թ., Երկուշաբթի
ԳԼԽԱՎՈՐ » ԼՐԱՀՈՍ » Այլ

Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը եւ Գորիսի փոխհամայնքապետ Մենուա Հովսեփյանը այցելել են Գորիսի պետական քոլեջ

Փետրվարի 18-ին Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը, մարզպետի օգնական Արտյոմ Իվանյանը եւ Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանը ճանաչողական այցով Գորիսի պետական քոլեջում էին։ Հյուրերը հանդիպեցին քոլեջի տնօրեն Կարեն Լազարյանի, ուսումնական գծով փոխտնօրեն Սերգեյ Ավանեսյանի հետ։ Տնօրենը ներկայացրեց քոլեջում ներդրված մասնագիտությունները, կատարվող աշխատանքները, խնդիրները, առաջիկա անելիքներն ու ռազմավարական նպատակները։

  

Հյուրերը տնօրենի ուղեկցությամբ շրջեցին կրթօջախում՝ ծանոթանալով շենքային պայմաններին, այս պահին ընթացող վերանորոգման աշխատանքներին, նյութատեխնիկական բազային, առաջարկած կրթական ծրագրերին ու տարբեր մասնագիտացումներ ապահովող հնարավորություններին։ 

Տարեգրության սրահում, որտեղ պահվում է հաստատության ամբողջ պատմությունը, ծանոթացան կրթօջախի 100-ամյա արգասաբեր ուղուն, գրանցած հաջողություններին, անվանի շրջանավարտներին։  

Մարզպետը հանդիպում ունեցավ ու զրուցեց նաեւ քոլեջի դասախոսների եւ ուսանողների հետ, լսեց նրանց բարձրացրած խնդիրներն ու պատասխանեց հարցերին։

  

Այցի արդյունքում ձեռք բերվեց պայմանավորվածություն, որի համաձայն կրթօջախի հիմնախնդիրների եւ դրանց լուծման ուղիների վերաբերյալ մարզպետարան կներկայացվի տեղեկանք, որն էլ կդառնա քննարկման առարկա պատկան մարմինների հետ:

Տարածաշրջանի հնագույն այդ կրթօջախը տասնամյակներ շարունակ կադրերի պատրաստման դարբնոց է եղել ոչ միայն Սյունիքի, Վայոց ձորի, այլեւ Արցախի դպրոցների, տնտեսական, հոգեւոր-մշակութային եւ պետական կառավարման ոլորտների համար:

Այդ կրթօջախում են կրթություն ստացել արձակագիրներ Սերո Խանզադյանը, Սուրեն Այվազյանը, բազմաթիվ մեծանուն գիտնականներ ու ազգային գործիչներ:

Կրթօջախի հետ է կապված նաեւ Ամենայն հայոց գուսան Աշոտի կենսագրությունը:

  

Գորիսի պետական քոլեջում այժմ իրականացվող հինգ միջին մասնագիտական և չորս նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրերով մասնագիտություններում 2019-2020 ուստարում սովորում է 149 ուսանող։ Բացի իրականացվող մասնագիտություններից հաստատությունն ունի նաև մի շարք մասնագիտությունների լիցենզիաներ, որոնց գծով ընդունելություն չի իրականացնվել։ Մասնավորապես՝ միջին մասնագիտական կրթական ծրագրով՝ «Դիզայն» և նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրով՝ «Մետաղների մշակում՝ ճնշմամբ», «Գորգագործություն և ժանյակագործություն», «Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում» (որակավորումները՝ «վարսահարդար», «դիմահարդար»), «Գեղանկարչություն և քանդակագործություն», «Հացաթխման արտադրության տեխնոլոգիա» մասնագիտությունները։

  

Կրթօջախն ունի 63 աշխատող (դասախոսական կազմը՝ 43 հոգի)։ Հաստատությունում դասախոսում են նաև «Գորիս» բժշկական կենտրոնի բժիշկներ՝ Լևոն Հարությունյանը, Թեհմինա Դանիելյանը, Սոնա Անտոնյանը, Աիդա Հարությունյանը, Կարինե Յոլյանը, Սուսան Հայրապետյանը, Սոֆիա Մաթևոսյանը, «Օգմենթար» ընկերության հիմնադիր-տնօրեն Արտուր Խոջաբաղյանը։

Գորիսի պետական քոլեջը համագործակցության, պրակտիկաների անցկացման պայմանագրեր ունի «Ինստիգեյթ Մոբայլ» ընկերության Գորիսի մասնաճյուղի, «Օգմենթար» ընկերության, «Գորիս» բժշկական կենտրոնի, Գորիսի թիվ 2 ՆՈւՀ-ի, «Նոր շունչ» ընկերության, «Գործընկերություն և ուսուցում» ՀԿ-ի, Կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամի, Գորիսի Ակսել Բակունցի անվան թիվ 1 ավագ դպրոցի և մի շարք այլ ընկերությունների ու ձեռնարկությունների հետ։

  

  

  

  

  



ԱՂԲՅՈՒՐԸ: http://goriscollege.com
ԵՆԹԱԽՈՒՄԲ: Այլ | ԱՎԵԼԱՑՐԵԼ Է: ԽՄԲԱԳԻՐ (20.02.2020)
ԴԻՏՈՒՄՆԵՐ: 475 | ՎԱՐԿԱՆԻՇ: 0.0/0
Այսուհետ Գորիսի պետական քոլեջի կայքում կարող եք լսել առաջին ուսանողական ռադիոն՝ «ՌԱԴԻՈ ՖԱՄԱ»-ն
Այսուհետ Գորիսի պետական քոլեջի կայքում կարող եք լսել առաջին ուսանողական ռադիոն՝ «ՌԱԴԻՈ ՖԱՄԱ»-ն

Ժամանակն է մեկընդմիշտ Հայերեն ANSI-ից անցնել Յունիքոդի
Ժամանակն է մեկընդմիշտ Հայերեն ANSI-ից անցնել Յունիքոդի

Կարեն Լազարյան. «Երկու տարի տեւած փորձությունն արդարացնելի եւ իմաստավոր կհամարեմ, եթե այսուհետ ավելի բարձր պահենք հարյուրամյա կրթօջախի պատիվը»
Կարեն Լազարյան. «Երկու տարի տեւած փորձությունն արդարացնելի եւ իմաստավոր կհամարեմ, եթե այսուհետ ավելի բարձր պահենք հարյուրամյա կրթօջախի պատիվը»

Գորիսի պետական քոլեջի ուսանողական եւ դասախոսական կոլեկտիվներն այսօր տարածաշրջանի հրաձգարանում էին
Գորիսի պետական քոլեջի ուսանողական եւ դասախոսական կոլեկտիվներն այսօր տարածաշրջանի հրաձգարանում էին

Գորիսի պետական քոլեջի դասախոսները և ուսանողները այցելեցին  տարածաշրջանի հրաձգարան
Գորիսի պետական քոլեջի դասախոսները և ուսանողները այցելեցին  տարածաշրջանի հրաձգարան

Գորիսի պետական քոլեջը շարունակում է 2016-2017 ուսումնական տարվա ընդունելությունը
Գորիսի պետական քոլեջը շարունակում է 2016-2017 ուսումնական տարվա ընդունելությունը