13.07.2020թ., Երկուշաբթի
ԳԼԽԱՎՈՐ » ԼՐԱՀՈՍ » Այլ

Ի՞ՆՉ ԱՍԵԿՈՍԵՆԵՐ ԵՆ ՇՐՋԱՆԱՌՎՈՒՄ ՔՈԼԵՋՈՒՄ ԿԱՊՎԱԾ ԱՆՎԱՆԱԿԱՐԳԵՐՈՒՄ ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ (ԼՈՒՍԱՆԿԱՐ)

Քվեարկության մեկնարկից ընդամենը մի քանի օր է անցել, իսկ քոլեջում արդեն ասեկոսեներ են շրջանառվում: Ստորև ներկայացնում ենք այդ ասեկոսեներից մի քանիսը:


Ասեկոսե №1. Քվեարկում ենք ինչ-որ մեկին օգտին, սակայն մեր քվեն չի գումարվում ընդհանուր թվին:
Իրականում: Իրականում այդպիսի բան լինել չի կարող, քանի որ.

  1. Քվեները հաշվվում են ավտոմատ կերպով, 
  2. Քվեների հաշվվման ժամանակ մարդկային գործոնը բացակայում է,
  3. Պարբերաբար Գորիսի պետական քոլեջի սոցիալական ցանցերի էջերում ներկայացվում են հաշվետվություններ, որտեղ ակնհայտ երևում են քվեների քանակներն ու տարբերությունները:

Ասեկոս №2. Քվեարկում ենք, բայց ձայները չեն փոխվում:
Իրականում: Իրականում հնարավոր չէ այդպիսի բան, քանի որ ցանկացած քվե գումարվում է քվեների ընդհանուր թվին: Քվեների քանակը կարող է չփոխվել միայն այն դեպքում, եթե տվյալ համակարգչից արդեն մեկ անգամ քվեարկվել է: Այս դեպքում էկրանի աջ հատվածում հայտնվում է համապատասխան հայտարարությամբ գրություն (տես նկարում):

Ասեկոս №3. Սերգեյ Ավանեսյանը՝ հարցման հեղինակը և հարցումները ստեղծողը կեղծում է ձայները և ում ցանկանում, նրա օգտին ձայներ է ավելացնում:
Իրականում: Իրականում այդպիսի բան հնարավոր չէ, քանի որ քոլեջի կայքի սերվերի հարցումների էջում այդպիսի հնարավորություն չկա (տես նկարում), ո՛չ Սերգեյ Ավանեսյանը, ո՛չ մեկ այլ անձ չեն կարող խառնվել քվեարկության արդյունքներին և արհեստականորեն ավելացնել ձայներ:

Իրականում հարցման արդյունքները փոփոխվում են ժամ առ ժամ և արդյունքները չեն փոփոխվում կարծիքը թյուր է: Ցանկացած մարդ մտնելով քոլեջի կայքի համապատասխան բաժին կարող է ինքնուրույն համոզվել, որ հորիզոնականները ժամ առ ժամ փոփոխվում են:

Այլ ասեկոսեների կանդրադառնանք ավելի ուշ, իսկ առայժմ հիշեցնում ենք, որ քվեարկությունը շարունակվում է, այն կդադարեցվի 2014 թվականի դեկտեմբերի 25-ին ավտոմատ կերպով, իսկ արդյունքները կամփոփվեն 2014 թվականի դեկտեմբերի 27-ին` քոլեջի Ամանորյա երեկոյի ժամանակ:

Եղեք ակտիվ և քվեարկեք:

Քվեարկելու համար սեղմեք այստեղ՝  http://gorispetcollege.do.am/index/0-196

Հարգանքով՝ քոլեջի կայքի ադմինիստրացիա

 



ԱՂԲՅՈՒՐԸ: http://gorispetcollege.do.am
ԵՆԹԱԽՈՒՄԲ: Այլ | ԱՎԵԼԱՑՐԵԼ Է: ԽՄԲԱԳԻՐ (19.12.2014)
ԴԻՏՈՒՄՆԵՐ: 952 | ՎԱՐԿԱՆԻՇ: 0.0/0
Զինծառայության են մեկնում Գորիսի պետական քոլեջի շրջանավարտները
Զինծառայության են մեկնում Գորիսի պետական քոլեջի շրջանավարտները

ՔՈԼԵՋԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐՆ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ԿԱՏԱՐՈՒՄ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ԱՎԱՐՏԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐ՝ ՊԱՏՇԱՃ ԿԵՐՊՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՔՈԼԵՋԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐՆ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ԿԱՏԱՐՈՒՄ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ԱՎԱՐՏԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐ՝ ՊԱՏՇԱՃ ԿԵՐՊՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Գորիսի պետական քոլեջում հեռակա ուսուցման դասերը կմեկնարկեն հունվարի 8-ից
Գորիսի պետական քոլեջում հեռակա ուսուցման դասերը կմեկնարկեն հունվարի 8-ից

ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋԻ ԴԱՍԱԽՈՍԱԿԱՆ ԵՎ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԿՈԼԵԿՏԻՎՆԵՐՆ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԷԻՆ
ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋԻ ԴԱՍԱԽՈՍԱԿԱՆ ԵՎ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԿՈԼԵԿՏԻՎՆԵՐՆ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԷԻՆ

Գորիսի պետական քոլեջի 2019-2020 ուստարվա շրջանավարտներին տրամադրվեցին դիպլոմները՝ պահպանելով սանիտարահիգիենիկ պայմանները և սոցիալական հեռավորությունը
Գորիսի պետական քոլեջի 2019-2020 ուստարվա շրջանավարտներին տրամադրվեցին դիպլոմները՝ պահպանելով սանիտարահիգիենիկ պայմանները և սոցիալական հեռավորությունը

Ուսանողների հետ հանդիպել է Գորիսի բաժնի անչափահասների գործերով խմբի ավագ տեսուչ Լիլիթ Դավթյանը
Ուսանողների հետ հանդիպել է Գորիսի բաժնի անչափահասների գործերով խմբի ավագ տեսուչ Լիլիթ Դավթյանը