24.09.2019թ., Երեքշաբթի
ԳԼԽԱՎՈՐ » ԼՐԱՀՈՍ » Այլ

Միջին մասնագիտական կրթական ծրագրով բարձր առաջադիմությամբ սովորողներին կտրվի տարկետման իրավունք

Միջին մասնագիտական կրթական ծրագրով սովորող քաղաքացիներին կտրվի տարկետման իրավունք: Կառավարությունն այդ նպատակով 2018 թվականի ապրիլի 12-ի «Նպատակային ուսումնառության համար քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու և տրված տարկետումը դադարելու պայմանները սահմանելու մասին» որոշման մեջ կատարեց լրացումներ և փոփոխություններ:

Ակնկալվում է, որ այս որոշման արդյունքում ուսումը շարունակելու և պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու հնարավորություն կստանան իրապես բարձր առաջադիմություն ունեցող քաղաքացիները, ինչի արդյունքում ՀՀ զինված ուժերը կհամալրվեն մասնագիտական պատշաճ գիտելիքներ ունեցող սպաներով:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ասաց, որ նախագիծը թույլ կտա ավելի շատ արդեն դիպլոմավոր մասնագետներ զորակոչել բանակ: «Ըստ էության, կրթական մակարդակի աճ կապահովենք», - ասաց նա:

Արաձագանքելով՝ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նշեց. «Եթե ընթացքում չհիվանդանան, այդ տենդենցն էլ է լինում»:

«Քանի որ մենք հիմա 0-18 տարեկաններին անվճար բուժում ենք իրականացնում, հիմա նրանք այլևս չեն հիվանդանա, առողջություն մաղթենք բոլորին»,- ասաց Վարչապետ Նիկոլ Փաշինյանը:



ԱՂԲՅՈՒՐԸ: https://armenpress.am
ԵՆԹԱԽՈՒՄԲ: Այլ | ԱՎԵԼԱՑՐԵԼ Է: ԽՄԲԱԳԻՐ (13.07.2019)
ԴԻՏՈՒՄՆԵՐ: 383 | ՎԱՐԿԱՆԻՇ: 0.0/0
Աշխատանքային այցեր Գորիսի միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ
Աշխատանքային այցեր Գորիսի միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ

Կար ու ձև. «Կարի արտադրության տեխնոլոգիա» մասնագիտության ուսանողները օր օրի էլ ավելի են կատարելագործում իրենց մասնագիտական հմտությունները
Կար ու ձև. «Կարի արտադրության տեխնոլոգիա» մասնագիտության ուսանողները օր օրի էլ ավելի են կատարելագործում իրենց մասնագիտական հմտությունները

Գորիսի պետական քոլեջը նախապատրաստվում է 2018-2019 ուստարվա ընդունելության
Գորիսի պետական քոլեջը նախապատրաստվում է 2018-2019 ուստարվա ընդունելության

Գորիսի մայր ուսումնարանը. ՌԵԴԻԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Գորիսի մայր ուսումնարանը. ՌԵԴԻԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Ուսանողությունը՝ հզոր պետության կերտողներ
Ուսանողությունը՝ հզոր պետության կերտողներ

«Խոհարարական գործ» մասնագիտության ուսանողները պատրաստեցին շերտավոր խմոր
«Խոհարարական գործ» մասնագիտության ուսանողները պատրաստեցին շերտավոր խմոր