12.05.2021թ., Չորեքշաբթի
ԳԼԽԱՎՈՐ » ԼՐԱՀՈՍ » ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

Հասանելիության ապահովում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց համար

Ներառական կրթությունը յուրաքանչյուր երեխայի համար, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, զարգացման առանձնահատկություններին համապատասխան, անհրաժեշտ պայմանների եւ հարմարեցված միջավայրի ապահովման միջոցով, կրթական գործընթացի առավելագույն մասնակցության եւ հանրակրթության պետական չափորոշիչով սահմանված արդյունքի ապահովումն է:

«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2.1-ին մասի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետությունը համընդհանուր ներառական կրթությունը հռչակում է որպես յուրաքանչյուր երեխայի կրթության իրավունքի ապահովման երաշխիք»: 

ՀՀ-ում հաշմանդամություն ունեցող անձանց կրթության իրավունքի ճանաչումն ամրագրված է ՀՀ սահմանադրության 35-րդ հոդվածով, համաձայն որի` «Յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք»:

Յուրաքանչյուր, այդ թվում` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության իրավունքի իրացման գործընթացն այժմ խարսխվում է կրթության մատչելիության, հավասար մասնակցության հնարավորության եւ որակի ապահովման սկզբունքների վրա: Ներառական կրթության ձեւավորված ընկալումը, իբրեւ միայն հաշմանդամություն ունեցող անձանց կրթության իրավունքի իրացման գործընթացների ամբողջություն, այժմ համապատասխանեցվել է ՀՀ-ի կողմից 2010թ. վավերացված ՄԱԿ-ի 2006թ. «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի պահանջներին: 

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող յուրաքանչյուր սովորողի ուսուցման կազմակերպման ռազմավարության կազմակերպման ելակետային դրույթներից մեկն այն է, որ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներն իրավունք ունեն օգտվելու հատուկ մանկավարժական, առողջապահական, հոգեբանական, սոցիալական եւ այլ ծառայություններից` անկախ նրանց ընտրած ուսումնական հաստատության տիպից: 

Ելնելով վերոնշյալ դրույթից, ինչպես նաեւ յուրաքանչյուր երեխայի կարողությունների լիարժեք բացահայտման միջոցով որակյալ կրթական ծառայությունների մատուցման գործընթացների անհրաժեշտությունից՝ ձեռնարկել հետեւյալ միջոցառումները՝

  • բարոյահոգեբանական մթնոլորտի ապահովում,
  • միջավայրի ֆիզիկական խոչընդոտների վերացում,
  • հավասար հնարավորությունների ստեղծում,
  • բազմահամակազմ մասնագիտական թիմի կազմակերպում,
  • դասախոսների վերապատրաստում,
  • կրթական ծրագրերի, ուսումնական նյութերի համապատասխանեցում, 
  • երեխայի կրթական ծրագրերի մատչելիության լիարժեք ապահովում:

Ըստ 2014թ. դեկտեմբերի 1-ին ընդունված «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի լրացումների եւ փոփոխությունների՝ ուսումական հաստատություններում սովորող կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցողների ծանրակշիռ մեծամասնությունը մինչեւ 2025թ. իրականացվելիք համընդհանուր ներառման պետական քաղաքականության արդյունքում իրենց կրթական իրավունքը կիրականացնեն ընդհանուր կամ մասնագիտացված հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում:

ԵՆԹԱԽՈՒՄԲ: ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ | ԱՎԵԼԱՑՐԵԼ Է: ԽՄԲԱԳԻՐ (03.05.2021)
ԴԻՏՈՒՄՆԵՐ: 87 | ՎԱՐԿԱՆԻՇ: 0.0/0
Գորիսի պետական քոլեջում ցուցադրվեց ֆիլմ՝ նվիրված Եղիշե Չարենցի ծննդյան 120-ամյա հոբելյանին
Գորիսի պետական քոլեջում ցուցադրվեց ֆիլմ՝ նվիրված Եղիշե Չարենցի ծննդյան 120-ամյա հոբելյանին

«Հաղթանակած» նախաձեռնության ներկայացուցիչների հանդիպումը քոլեջի ուսանողների և աշխատակիցների հետ
«Հաղթանակած» նախաձեռնության ներկայացուցիչների հանդիպումը քոլեջի ուսանողների և աշխատակիցների հետ

Նոր համագործակցություն Գորիսի պետական քոլեջի և Եվրասիա միջազգային համալսարանի միջև
Նոր համագործակցություն Գորիսի պետական քոլեջի և Եվրասիա միջազգային համալսարանի միջև

Ապրիլի 6-ը սահմանվեց ոչ աշխատանքային օր, դրա փոխարեն շաբաթ օրը՝ ապրիլի 11-ը համարելով աշխատանքային։
Ապրիլի 6-ը սահմանվեց ոչ աշխատանքային օր, դրա փոխարեն շաբաթ օրը՝ ապրիլի 11-ը համարելով աշխատանքային։

Գորիսի պետական քոլեջում իրականացվող հեռավար և առցանց (էլեկտրոնային) ուսուցման չորրորդ շաբաթի ամփոփում
Գորիսի պետական քոլեջում իրականացվող հեռավար և առցանց (էլեկտրոնային) ուսուցման չորրորդ շաբաթի ամփոփում

Քոլեջի ուսանողներն այցելություն կատարեցին Վերիշեն և Հին Գորիս գյուղերի Սուրբ Հռիփսիմե եկեղեցիներ
Քոլեջի ուսանողներն այցելություն կատարեցին Վերիշեն և Հին Գորիս գյուղերի Սուրբ Հռիփսիմե եկեղեցիներ