12.05.2021թ., Չորեքշաբթի
ԳԼԽԱՎՈՐ » ԼՐԱՀՈՍ » ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

«Անձի մասնագիտական կողմնորոշում» թեմայով սեմինար Գորիսի պետական քոլեջում

Ապրիլի 30-ին Գորիսի պետական քոլեջում տեղի ունեցավ «Անձի մասնագիտական կողմնորոշում» թեմայով սեմինար, որը կազմակերպվել էր քոլեջի Շարունակական կրթության, կարիերայի և արտաքին կապերի բաժնի մասնագետ Մարինե Մաթևոսյանի և «Հաղորդակցություն» մոդուլի դասախոս Անուշ Փարսյանի կողմից: Սեմինարն անցկացրեց քոլեջի Ուսանողական խորհրդի նախագահ Շողիկ Հայրապետյանը:

  

Սեմինարը հնարավորություն տվեց ուսանողներին ունենալ ընդհանուր պատկերացում «Մասնագիտական կողմնորոշում» հասկացության վերաբերյալ, հաստատակամ լինել սեփական ցանկությունների, նախասիրությունների և հետաքրքրությունների մեջ, դառնալ արդիական մասնագիտությունների պահանջված մասնագետներից մեկը, ընտրած մասնագիտության շնորհիվ ունենալ սեփական եկամտի աղբյուր:

Սեմինարի ընթացքում ուսանողներն ուղղեցին իրենց հարցերը, ստացան սպառիչ պատասխաններ:

  

Ուսանողները ներկայացրին նաև քոլեջում ուսուցանվող և իրենց կողմից ուսումնառվող մասնագիտությունների մասին կարծիքներ, խոսեցին ձեռք բերած գիտելիքների ու ակընկալիքների մասին:

Սեմինարին իրենց գիտելիքով, փորձով և հետաքրքիր խորհուրդներով հանդես եկան նաև քոլեջի դասախոսները:

Ավարտին ուսանողներին տրվեցին հարցաթերթիկներ, սեմինարի արդյունավետության, տպավորությունների մասին տեղեկություն ստանալու և կարիքները վեր հանելու նպատակով:

  

  
 

ԵՆԹԱԽՈՒՄԲ: ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ | ԱՎԵԼԱՑՐԵԼ Է: ԽՄԲԱԳԻՐ (01.05.2021)
ԴԻՏՈՒՄՆԵՐ: 165 | ՎԱՐԿԱՆԻՇ: 0.0/0
Ծաղկեդրում Աշուղ Աշոտի կիսանդրուն
Ծաղկեդրում Աշուղ Աշոտի կիսանդրուն

Ինչպես է իրականացվելու դասապրոցեսը Գորիսի պետական քոլեջում
Ինչպես է իրականացվելու դասապրոցեսը Գորիսի պետական քոլեջում

Գիտելիքների կիրառումը պրակտիկայում
Գիտելիքների կիրառումը պրակտիկայում

ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ԱՆԳԼԵՐԵՆ ԼԵԶՎԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԸ
ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ԱՆԳԼԵՐԵՆ ԼԵԶՎԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԸ

ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋԻ ԴԱՍԱԽՈՍԱԿԱՆ ԵՎ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԿՈԼԵԿՏԻՎՆԵՐՆ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԷԻՆ
ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋԻ ԴԱՍԱԽՈՍԱԿԱՆ ԵՎ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԿՈԼԵԿՏԻՎՆԵՐՆ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԷԻՆ

Հանդիպում-զրույց  Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ՝ Տեր Ահարոն քահանա Մելքումյանի հետ
Հանդիպում-զրույց Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ՝ Տեր Ահարոն քահանա Մելքումյանի հետ