16.04.2021թ., Ուրբաթ
ԳԼԽԱՎՈՐ » ԼՐԱՀՈՍ » ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

Գորիսի պետական քոլեջում շարունակվում է աշխատակիցների համար նախատեսված համակարգչային օպերատորության դասընթացը

Գորիսի պետական քոլեջում շարունակվում է աշխատակիցների համար նախատեսված համակարգչային օպերատորության դասընթացը:

Մարտի 26-ին տեղի է ունեցել վերապատրաստման դասընթացի մոդուլային ծրագրով նախատեսված 1-ից 4-րդ արդյունքների թեմաների դասավանդման վերջին դասը, որի ընթացքում դասընթացավար Սերգեյ Ավանեսյանն ամփոփել է անցած թեմաները:

Մասնակիցները համակարգչային տերմինաբանությամբ կազմել են խաչբառ, որից հետո իրականացրել են համակարգչային լաբորատորիայի համակարգչների միացում, կարգաբերում: Ծրագրից դուրս դասընթացավարը մասնակիցներին է ներկայացրել «Google Forms»-ը, որի շրջանակում մասնակիցներն իրականացրել են գործնական աշխատանքներ՝ կազմել են հարցումների օրինակներ:

  

  

  

Մարտի 29-ից մեկնարկել է վերապատրաստման դասընթացի մոդուլային ծրագրով նախատեսված 5-ից 12-րդ արդյունքների թեմաների դասավանդումը, որը կվարի Մաթեմատիկայի, ինֆորմատիկայի և տնտեսագիտության ամբիոնի վարիչ, դասախոս Օլյա Ղուլյանը:

5-ից 12-րդ արդյունքների թեմաներով նախատեսվում է մասնակիցներին ուսուցանել «MS Office» կիրառական ծրագրերի փաթեթի «MS Word» և «MS PowerPoint» ծրագրերը:

Հիշեցնենք, որ դասընթացը տեղի է ունենում յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին, ընդհանուր տևողությունը 6 շաբաթ է: Այն վարում են Մաթեմատիկայի, ինֆորմատիկայի և տնտեսագիտության ամբիոնի դասախոսներ Սերգեյ Ավանեսյանը, Օլյա Ղուլյանը և Տիգրան Հարությունյանը:

  

  
 

ԵՆԹԱԽՈՒՄԲ: ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ | ԱՎԵԼԱՑՐԵԼ Է: ԽՄԲԱԳԻՐ (29.03.2021)
ԴԻՏՈՒՄՆԵՐ: 156 | ՎԱՐԿԱՆԻՇ: 0.0/0
Փոփոխություններ միջին մասնագիտական ուսհաստատություններից բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթությունը շարունակելու կարգում
Փոփոխություններ միջին մասնագիտական ուսհաստատություններից բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթությունը շարունակելու կարգում

Գորիսի պետական քոլեջի դահլիճում Փոփոխությունների թատրոնն էր
Գորիսի պետական քոլեջի դահլիճում Փոփոխությունների թատրոնն էր

Գորիսի պետական քոլեջի մասնակցությունը «Հետախույզ»-ի օրվա նվիրված միջոցառմանը
Գորիսի պետական քոլեջի մասնակցությունը «Հետախույզ»-ի օրվա նվիրված միջոցառմանը

Աշխատանքային այցեր Գորիսի միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ
Աշխատանքային այցեր Գորիսի միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ

Գորիսի պետական քոլեջի առաջին քայլերը  ինստիտուցիոնալ հավատարմագրման ճանապարհին
Գորիսի պետական քոլեջի առաջին քայլերը ինստիտուցիոնալ հավատարմագրման ճանապարհին

2015-2016 ՈՒՍՏԱՐՎԱ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԴԻՊԼՈՄՆԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ
2015-2016 ՈՒՍՏԱՐՎԱ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԴԻՊԼՈՄՆԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ