23.09.2019թ., Երկուշաբթի
ԳԼԽԱՎՈՐ » ԼՐԱՀՈՍ » ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

«Համակարգիչների շահագործում» մասնագիտությունը դասավանդող դասախոսները մասնակցեցին երկօրյա վերապատրաստման դասընթացին

Հուլիսի 16-ը և 17-ը «ԵՄ-ն հանուն երիտասարդության՝ հմտություններ ապագայի համար» ծրագրի շրջանակներում լի էին նոր հմտություններով ու գիտելիքներով։ «Համակարգիչների շահագործում» մասնագիտությունը դասավանդող Հայաստանի տարբեր ՄԿՈՒ հաստատությունների դասախոսներ մասնակցեցին երկօրյա վերապատրաստման դասընթացին։  Գորիսի պետական քոլեջի ուսումնական գծով փոխտնօրեն, «Համակարգիչների շահագործում» մասնագիտության մասնագիտական մոդուլների դասախոս Սերգեյ Ավանեսյանը նույնպես մասնակցել է դասընթացին: Այն միտված էր աշխատաշուկայի արդի պահանջներին համապատասխան նոր աշխատանքային գործիքների կիրառմանը։

Դասընթացը կազմակերպվել է «ԵՄ-ն հանուն երիտասարդության՝ hմտություններ ապագայի համար» տարածաշրջանային ծրագրի (2018-2020թթ․) շրջանակներում, որն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ հետևյալ երեք երկրներում՝ Հայաստան, Վրաստան և Ուկրաինա։ Ծրագիրը Հայաստանում իրականացվում է «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության կողմից՝ ՕքսԵՋեն երիտասարդների և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամի հետ համագործակցաբար:

  



ԱՂԲՅՈՒՐԸ: https://www.facebook.com/SavetheChildrenArmenia/
ԵՆԹԱԽՈՒՄԲ: ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ | ԱՎԵԼԱՑՐԵԼ Է: ԽՄԲԱԳԻՐ (24.07.2019)
ԴԻՏՈՒՄՆԵՐ: 389 | ՎԱՐԿԱՆԻՇ: 0.0/0
Ի՞ՆՉ ԱՍԵԿՈՍԵՆԵՐ ԵՆ ՇՐՋԱՆԱՌՎՈՒՄ ՔՈԼԵՋՈՒՄ ԿԱՊՎԱԾ ԱՆՎԱՆԱԿԱՐԳԵՐՈՒՄ ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Ի՞ՆՉ ԱՍԵԿՈՍԵՆԵՐ ԵՆ ՇՐՋԱՆԱՌՎՈՒՄ ՔՈԼԵՋՈՒՄ ԿԱՊՎԱԾ ԱՆՎԱՆԱԿԱՐԳԵՐՈՒՄ ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ (ԼՈՒՍԱՆԿԱՐ)

Ժամանակի օվկիանում` առանց նավաբեկության
Ժամանակի օվկիանում` առանց նավաբեկության

Մասնագիտական կողմնորոշման շրջանակներում հերթական այց՝ Գորիսի 2-րդ, Յուրի Բախշյանի անվան 3-րդ, 5-րդ և Սերո Խանզադյանի անվան 6-րդ դպրոցներ
Մասնագիտական կողմնորոշման շրջանակներում հերթական այց՝ Գորիսի 2-րդ, Յուրի Բախշյանի անվան 3-րդ, 5-րդ և Սերո Խանզադյանի անվան 6-րդ դպրոցներ

Հոգևոր զրույց. Տաթևի վանքի վանահայր Հայր Միքայելի հերթական հանդիպումը ԳՊՔ-ի դասախոսների և ուսանողների հետ
Հոգևոր զրույց. Տաթևի վանքի վանահայր Հայր Միքայելի հերթական հանդիպումը ԳՊՔ-ի դասախոսների և ուսանողների հետ

«Խոհարարական գործ» մասնագիտության ուսանողները պատրաստեցին տապակած սպանախ
«Խոհարարական գործ» մասնագիտության ուսանողները պատրաստեցին տապակած սպանախ

ԳՊՔ կայացավ ներքոլեջային շախմատի մրցաշար
ԳՊՔ կայացավ ներքոլեջային շախմատի մրցաշար