24.09.2019թ., Երեքշաբթի
ԳԼԽԱՎՈՐ » ԼՐԱՀՈՍ » ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

Գորիսի պետական քոլեջում ընդունելությունը կավարտվի օգոստոսի 16-ին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով փոփոխություն է կատարվել նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ընդունելության կարգում: Մասնավորապես, փոխվել են ՀՀ կրթության և գիտության նախարարի 2012թ.  ապրիլի 5-ի N 254-Ն հրամանով հաստատված  ընդունելության ժամկետները:

Առկա (ստացիոնար) ուսուցման մրցույթին մասնակցելու համար դիմորդի փաստաթղթերն ընդունվում են հուլիսի 15-ից մինչև օգոստոսի 17-ը: Ոլորտային մասնագիտություններով («Քույրական գործ», «Մանկաբարձական գործ», «Դեղագործություն» և «Դիզայն»)` հաստատության սահմանած ընդունելության քննության օրվանից 2 օր առաջ, բայց ոչ ուշ, քան օգոստոսի 15-ը:

Թափուր տեղերի առկայության դեպքում մրցութային հիմունքով կարող է ընդունվել ընթացիկ տարում այլ մասնագիտական ուսումնական հաստատություն մրցույթով չանցած այն դիմորդը, ով մրցույթի արդյունքները հրապարակվելուց հետո մինչև տվյալ ուսումնական տարվա օգոստոսի 22-ը ներառյալ կներկայացնի պահանջվող փաստաթղթերը, իսկ ոլորտային մասնագիտություններով դիմորդները նաև տվյալ տարվա համար հանձնած քննության գնահատականի վերաբերյալ տեղեկանքը:

Ընդունելության մրցույթի վերջնական արդյունքների հրապարակումից հետո մինչև օգոստոսի 25-ը ներառյալ Գորիսի պետական քոլեջը լիազորված մարմին կներկայացնի ընդունելության արդյունքների վերաբերյալ հաշվետվություն:

Ընդունելության կարգին առնչվող հարցերի դեպքում կարող եք գրել մեզ  կամ զանգահարել (0284) 2-01-85, (098) 10 10 96, (099) 66 99 55 հեռախոսահամարներով:

Ավելի մանրամասն՝ այստեղ:



ԱՂԲՅՈՒՐԸ: http://goriscollege.com
ԵՆԹԱԽՈՒՄԲ: ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ | ԱՎԵԼԱՑՐԵԼ Է: ԽՄԲԱԳԻՐ (12.07.2019)
ԴԻՏՈՒՄՆԵՐ: 228 | ՎԱՐԿԱՆԻՇ: 0.0/0
«Քույրական գործ», «Մանկաբարձական գործ» և «Դեղագործություն». մասնագիտություններ, որոնք պահանջված են Գորիսում
«Քույրական գործ», «Մանկաբարձական գործ» և «Դեղագործություն». մասնագիտություններ, որոնք պահանջված են Գորիսում

«Խոհարարական գործ» մասնագիտության  ուսանողները պաստրաստել են հայկական ավանդական  «Հաճարով և սնկով փլավ» ճաշատեսակը
«Խոհարարական գործ» մասնագիտության  ուսանողները պաստրաստել են հայկական ավանդական  «Հաճարով և սնկով փլավ» ճաշատեսակը

Գորիսի պետական քոլեջի աշխատակազմն այսօր դոնորական արյուն է հանձնել
Գորիսի պետական քոլեջի աշխատակազմն այսօր դոնորական արյուն է հանձնել

Գորիսի պետական քոլեջի անվանի շրջանավարտները
Գորիսի պետական քոլեջի անվանի շրջանավարտները

Աշխատանքային այցեր Գորիսի միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ
Աշխատանքային այցեր Գորիսի միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ

Տիգրան Գրիգորյանի ձոներգը նվիրված Գորիսի պետական քոլեջին
Տիգրան Գրիգորյանի ձոներգը նվիրված Գորիսի պետական քոլեջին