19.11.2019թ., Երեքշաբթի
ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ
0112.01.5 «ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
»
ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ
 
Մասնագետի որակավորումը` նախադպրոցական տարիքի երեխաների դաստիարակ
Կրթությունը` միջին մասնագիտական
Կրթության հիմքը՝  միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթությամբ
Կրթության տևողությունը՝  միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթությամբ - 2 տարի (առկա) և 3 տարի (հեռակա)
Ուսուցման ձևը` առկա (ցերեկային) և հեռակա
Անվճար և վճարովի
 
   Բոլորիս կյանքի ամենալուսավոր, ամենագունեղ փուլը մանկությունն է, ուր իր տեղն ունի մանկապարտեզը` մանուկների երկրորդ տունը: Չկա ավելի հետաքրքիր, պատասխանատու և օգտակար մասնագիտություն, քան փոքրիկ հրաշքներին կրթելն ու դաստիարակելը:
Դեռևս 1837թ. Գերմանիայում մանկավարժ Ֆրիդրիխ Ֆրյոբելը ստեղծեց առաջին հաստատությունը նախադպրոցական տարիքի երեխաների համար, որն անվանեց kindergarten - մանկապարտեզ, քանի որ երեխաներին համարում էր Աստծո բույսեր և այդ իսկ պատճառով նրանց խնամքը պետք է շատ ավելի հիմնավոր լիներ, ինչպես բուսերի խնամքը պարտեզում: Նա նաև ձևակերպեց մանկապարտեզի գլխավոր սկզբունքը` երեխայի մեջ զարգացնել այն լավագույնը, ինչ տվել է նրան բնությունը:
Ժամանակի ընթացքում մշակվեց, համակարգվեց և այսօր առկա է կրթական մի կուռ համակարգ, որի միջոցով պատրաստվում են հմուտ դաստիարակներ, մանկավարժներ, ովքեր կկարողանան աշխատել մանկապարտեզներում, տարբեր նախակրթական հիմնարկներում մեծ առաքելությամբ` փայփայել, պաշտպանել մեր մանուկներին` ապահովելով ճիշտ դաստիարակություն, անհոգ ու բարեկեցիկ կյանք, երջանիկ ապագա: Ներդնենք մեր լուման հանուն այդ օջախների բարգավաճման` չէ որ մենք բոլորս գալիս ենք մանկությունից, և յուրաքանչյուրիս կյանքի պատմությունը սկսվել է հենց մանկապարտեզից:
   Նման առաքելության իրագործմանն էլ նպաստում է քոլեջի «Նախադպրոցական կրթություն» մասնագիտությունը, որը կարելի է ուսումնասիրել թե առկա, թե հեռակա բաժիններում: Առկա բաժնում ընդունելությունը կատարվում է միջնակարգ (լրիվ) /12-ամյա/ կրթության հիմքով: Ուսուցման տևողությունը 2 տարի է: Հեռակա բաժնում ընդունելությունը կատարվում է միջնակարգ (լրիվ) կրթության հիմքով և ուսուցման տևողությունը կազմում է 3 տարի:
   ՈՒսումնական պլանը հագեցած է պրակտիկաներով, որոնք մեր ուսանողներն անց են կացնում Գորիսի ՆՈՒՀ ՊՈԱԿ-ներում:
Շրջանավարտները ստանում են պետական դիպլոմ միջին մասնագիտական կրթությամբ «Նախադպրոցական տարիքի երեխաների դաստիարակ» որակավորումով:
Միջին մասնագիտական կրթության 0313 «Նախադպրոցական կրթություն» մասնագիտությամբ մասնագետն իրականացնում է հետևյալ զբաղմունքները.

1.    դասավանդողներ`նախադպրոցական կրթության,
2.    դաստիարակ` նախադպրոցական հիմնարկության,
3.    ուսուցիչ` նախադպրոցական հիմնարկության,
4.    դաստիարակ` մանկապարտեզի,
5.    դաստիարակ` մանկամսուրի:
 
Միջին մասնագիտական կրթության 0313 «Նախադպրոցական կրթություն» մասնագիտությամբ մասնագետի` զբաղմունքների ոլորտում մասնագիտական պարտականություններն են.

1.    մշակել և լրամշակել ուսուցման ծրագրեր,
2.    երեխաների ստեղծագործական երևակայությունը, հետազոտելու, զննելու, սեփական փորձով գիտելիք ձեռք բերելու կարողությունները զարգացնող մեթոդներ կիրառել,
3.    ուսումնական նյութեր և պարագաներ ստեղծել սաների գործունեությունը կազմակերպելու համար,
4.    երեխաների ֆիզիկական, մտավոր և սոցիալական զարգացումն ապահովող գործունեության ծրագրումն ու իրականացումը, ուսուցման ծրագրերի, նախագծերի մշակումը և լրամշակումը,
5.    երեխաների` հետազոտելու, զննելու, սեփական փորձով գիտելիք ձեռք բերելու կարողությունները զարգացնող մեթոդների կիրառումը,
6.    ՏՀՏ միջոցներ օգտագործել իր և սաների գործունեությունը կազմակերպելու համար:

Քոլեջն ունի պայմանագիր Գորիսի պետական համալսարանի և Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի հետ, համաձայն որի «լավ» և «գերազանց» առաջադիմություն ունեցող շրջանավարտները կարող են առանց ընդունելության քննությունների /հարցազրույցով/ ընդունվել վերոհիշյալ ինստիտուտ և շարունակել ուսումը համապատասխան մասնագիտության 2-րդ կամ 3-րդ կուրսում: