19.11.2019թ., Երեքշաբթի
ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ
1012.01.4  «ՎԱՐՍԱՎԻՐԱԿԱՆ ԱՐՎԵՍՏ ԵՎ ԶԱՐԴԱՅԻՆ ԴԻՄԱՀԱՐԴԱՐՈՒՄ»
ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ
 
Մասնագետի որակավորումը` վարսահարդար
Կրթությունը` նախնական մասնագիտական (արհեստագործական)
Կրթության հիմքը՝  միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթությամբ
Կրթության տևողությունը՝  միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթությամբ - 1 տարի
Ուսուցման ձևը` առկա (ցերեկային)
Անվճար և վճարովի

   Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 1012.01.4 «Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում» մասնագիտության «վարսահարդար» որակավորմամբ մասնագետը կարող է իրականացնել հետևյալ զբաղմունքները:

1.    Լվանալ, կտրել,ներկել և հարդարել կանանց և տղամարդկանց մազերը,
2.    Սափրել և հավասարեցնել տղամարդկանց մորուքը,
3.    Տրամադրել մասնագիտական խորհրդատվություն:

   

   Նախնական մասնագիտական (մասնագիտական) կրթության 1012.01.4 «Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում» մասնագիտության «վարսահարդար» որակավորմամբ շրջանավարտը իր մասնագիտական գործունեության ընթացքում պետք է իրականացնի հետևյալ պարտականությունները.

1.    Դիմավորել, ողջունել և ընդունել հաճախորդին, օգնել նրան հարմարավետ տեղավորել բասկաթոռում:
2.    Հաճախորդի հետ գալ փոխհամաձայնության ծառայության վերաբերյալ:
3.    Տրամադրել մասնագիտական խորհրդատվություն:
4.    Մազերը նախապատրաստել կտրման և հարդարման, մերսել գլխամաշկը և լվանալ մազերը:
5.    Կատարել մազերի կտրում:
6.    Կատարել մազերի հարդարում:
7.    Կատարել մազերի ներկում:
8.    Կատարել մազերի գանգրացում և ուղղում:
9.    Կատարել բարդ և հանդիսավոր սանրվածքների ձևավորում:
10.    Կատարել կտրվածքների և սանրվածքների մոդելավորում: