ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ
0916.01.5 «ԴԵՂԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ»
ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ
0916.01.5 «ԴԵՂԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ»
ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ
Մասնագետի որակավորումը` դեղագործ
Կրթությունը` միջին մասնագիտական
Կրթության հիմքը՝ հիմնական և միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթությամբ
Կրթության տևողությունը՝ հիմնական ընդհանուր կրթությամբ 3 տարի և միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթությամբ - 2 տարի
Ուսուցման ձևը` առկա (ցերեկային)
Վճարովի
Ուսման վճարի չափը՝ 150․000 դրամ
Կրթությունը` միջին մասնագիտական
Կրթության հիմքը՝ հիմնական և միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթությամբ
Կրթության տևողությունը՝ հիմնական ընդհանուր կրթությամբ 3 տարի և միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթությամբ - 2 տարի
Ուսուցման ձևը` առկա (ցերեկային)
Վճարովի
Ուսման վճարի չափը՝ 150․000 դրամ
Ընդունելությունը՝ քննությամբ՝ «Կենսաբանություն» առարկայից:
Միջին մասնագիտական կրթության «Դեղագործություն» մասնագիտության մասնագետի մասնագիտական գործունեության բնութագիրը տրվում է ըստ զբաղմունքների տեսակների և մասնագիտական պարտականությունների: Միջին մասնագիտական կրթության «Դեղագործություն» մասնագիտությամբ մասնագետն իրականացնում է հետևյալ զբաղմունքները.
- Դեղագործ՝ մանրածախ դեղագործական կազմակերպությունում
- Դեղագործ՝ մեծածախ դեղագործական կազմակերպությունում
- Դեղագործ՝ դեղեր արտադրող կազմակերպությունում։
«Դեղագործություն» մասնագիտության շրջանավարտները, ի տարբերություն բուհերի համապատասխան մասնագիտության շրջանավարտների, հնարավորություն ունեն հիմնել դեղագործական կրպակ (դեղատուն), աշխատել դեղագործական կրպակում՝ որպես վաճառող-դեղագործ։
«Դեղագործ» որակավորմամբ մասնագետի մասագիտական պարտականություններ են.
- որոշել դեղերի, բժշկական նշանակության առարկաների և հարդեղագործական ապրանքների պահանջարկը
- ձևակերպել դեղատան տեսականու ապրանքատեսակների պահանջագրերը՝ մատակարարներին
- մատակարարներից ընդունել դեղերը, բժշկական նշանակության առարկաները, հարդեղագործական ապրանքները և ստուգել դրանց փաթեթավորման ամբողջականությունը
- պահպանել դեղերը, բժշկական նշանակության առարկաները և հարդեղագործական ապրանքները
- օգտվել պաշտոնական տեղեկատու աղբյուրներից, դեղի ներդիր-թերթիկից
- տարբերակել մարդու օրգանիզմի վրա դեղերի տարբեր դեղաբանական խմբերի ազդեցությունները
- դասավորել դեղերն ըստ դեղաբանական խմբերի, պահպանման և մերչենդայզինգի կանոնների
- սպառողներին տրամադրել տեղեկատվա-խորհրդատվական ծառայություն՝ դեղերի, բժշկական նշանակության առարկաների և հարդեղագործական ապրանքների օգտագործման ձևի, պահպանման կանոնների և այլնի վերաբերյալ
- կատարել բացակայող ԱԴՏ (առանց դեղատոմսերի տրվող, OTC-Over the count) դեղերի հոմանիշային փոխարինում
- ընդունել դեղատոմսեր, ստուգել բաղադրատարրերի համատեղելիությունը և դեղատոմսի ձևակերպման ճշտությունը
- պատրաստել դեղատնային պայմաններում տարբեր դեղաձևեր (կարծր, հեղուկ, փափուկ)
- փաթեթավորել և ձևավորել պատրաստված դեղերը
- բաց թողնել դեղատանը պատրաստված կամ գործարանային արտադրության դեղերը, բժշկական նշանակության առարկաները և հարդեղագործական ապրանքները
- սպառողների հետ իրականացնել հետադարձ կապ, գրանցել և հաղորդել տեղեկություն՝ դեղերի կողմնակի ազդեցությունների վերաբերյալ
- ձևակերպել մուտքային և ելքային օրդերները
- կատարել ապրանքա-նյութական արժեքների հաշվառում և գույքագրում
- կատարել դեղատան և դրա ստորաբաժանումների գործունեության տնտեսագիտական վերլուծություն
- պահպանել դեղագործական էթիկայի և դեոնթոլոգիայի հիմունքները
- կանխարգելել մասնագիտական հիվանդությունները
- ցուցաբերել առաջին բուժօգնություն
- պահպանել սանիտարական նորմերի, անվտանգության տեխնիկայի և հակահրդեհային անվտանգության պահանջները։
Ավելի շատ լուսանկարներ՝ այստեղ։
Մասնագիտության շրջանավարտների ցանկը՝ այստեղ: