08.12.2019թ., Կիրակի
ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ
0912.02.5  «ՄԱՆԿԱԲԱՐՁԱԿԱՆ ԳՈՐԾ»
ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ
 
Մասնագետի որակավորումը` մանկաբարձ
Կրթությունը` միջին մասնագիտական
Կրթության հիմքը՝  հիմնական և միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթությամբ
Կրթության տևողությունը՝  հիմնական ընդհանուր կրթությամբ 4 տարի և միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթությամբ - 3 տարի
Ուսուցման ձևը` առկա (ցերեկային)
Հիմնական ընդհանուր կրթության հիմքով՝ անվճար 
Միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության հիմքով՝ վճարովի
 
Միջին մասնագիտական կրթության  «Մանկաբարձական գործ» մասնագիտության մասնագետի մասնագիտական գործունեության բնութագիրը տրվում է ըստ զբաղմունքների տեսակների և մասնագիտական պարտականությունների: Միջին մասնագիտական կրթության «Մանկաբարձական գործ» մասնագիտությամբ մասնագետի պարտականություններն են.  
  1. առաջնային բժշկական օգնություն,
  2. մասնագիտացված բժշկական օգնություն:                     
 
 
Քոլեջ կարող են դիմել միջնակարգ (լրիվ) ընդհանուր, հիմնական ընդհանուր կրթությամբ, միջին ու բարձրագույն մասնագիտություն ունեցող անձինք:
Ընդունելությունը կատարվում է ավարտական փաստաթղթի գնահատականների, տվյալ մասնագիտության համար մրցույթային համարվող առարկաների գնահատականների և ընդունելության քննությունից՝ «Կենսաբանություն» առարկայից ստացած գնահատականի միջին թվաբանականի հիման վրա:
Մանկաբարձի մասնագիտական պարտականությունն է ցուցաբերել առաջնային և մասնագիտացված մանկաբարձագինեկոլոգիական բուժօգնություն:
Կազմակերպում է հղիների նախածննդյան և հետծննդյան հսկողությունը և խնամքը:
Կազմակերպում և իրականացնում է գինեկոլոգիական բուժօգնությունը և ծննդալուծման գործընթացը:
Մանկաբարձը ընտանիքին ցուցաբերում է խորհրդատվական օգնություն և կրթում է կնոջը:
 
Մանկաբարձի հետագա կրթության իրավունքները.
  • յուրացնելու բարձրագույն կրթության կրթական ծրագրերը
  • շարունակելու հարակից մասնագիտությամբ բարձրագույն կրթության ծրագրերը
  • յուրացնելու միջին մասնագիտական շարունակական (հետդիպլոմային) կրթական ծրագրերը: