25.11.2020թ., Չորեքշաբթի
ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ
0913.02.5  «ՔՈՒՅՐԱԿԱՆ ԳՈՐԾ»
ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ
 
Մասնագետի որակավորումը` բուժքույր/բուժեղբայր
Կրթությունը` միջին մասնագիտական
Կրթության հիմքը՝  հիմնական և միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթությամբ
Կրթության տևողությունը՝  հիմնական ընդհանուր կրթությամբ 4 տարի (9-ամյա) և միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթությամբ (12-ամյա) - 3 տարի
Ուսուցման ձևը` առկա (ցերեկային)
Վճարովի
Ուսման վճարի չափը՝ 150․000 դրամ
 
Ընդունելությունը՝ քննությամբ՝ «Կենսաբանություն» առարկայից:
 
Քույրական գործի մասնագետը պատրաստվում է աշխատելու, որպես բուժքույր/բուժեղբայր և նրա գործունեության ոլորտը ներառում է տարբեր սեփականության ձևերի առողջապահական, գիտահետազոտական, բնակչության սոցիալական պաշտպանության և բուժծառայություն իրականացնող այլ հիմնարկները:

Նրա գործունեությունը ուղղված է առանձին անձանց, ընտանիքներին, բնակչության խմբերին օգնություն ցուցաբերելու և ներառում է`

  • բնակչության առողջության պահպանումը և ամրապնդումը,
  • հիվանդությունների կանխարգելումը, 
  • բժշկի ախտորոշիչ և բուժական նշանակումների կատարումը 
  • հիվանդների համալիր խնամքը
  • առողջության վերականգնումը:

Բուժքույրը/բուժեղբայրը կարող է իրականացնել մասնագիտական գործունեության հետևյալ տեսակները`

  • բուժախտորոշիչ
  • բուժսպասարկման
  • բուժկանխարգելիչ
  • վարչակազմակերպչական
  • ուսուցողական

Բուժքրոջ հետագա կրթության իրավունքները.

  • յուրացնելու բարձրագույն կրթության կրթական ծրագրերը,
  • արունակելու հարակից մասնագիտությամբ բարձրագույն կրթական ծրագրերը
  • յուրացնելու միջին մասնագիտական շարունակական (հետդիպլոմային) կրթական ծրագրերը:
«Քույրական գործ» մասնագիտության ընդհանուր և հատուկ մասնագիտական առարկաները «Գորիս» ԲԿ-ում դասավանդում են բուժհաստատությունան փորձառու բժիշկները, ինչը հնարավորություն է տալիս ուսանողներին մասնակցություն ունենալ բժշկական կոլետիվի մասնագիտական գործունեությանը, ներսից ծանոթանալ աշխատանքներին։

ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ


Գորիսի պետական քոլեջի «Քույրական գործ» մասնագիտության ուսանողներն իրենց պրակտիկաներն ու գործնական պարապմունքներն անց են կացնում «Գորիս» բժշկական կենտրոնում։


Ավելի շատ լուսանկարներ՝ այստեղ։

Մասնագիտության շրջանավարտների ցանկը՝ այստեղ: