27.09.2020թ., Կիրակի
ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ
0732.06.4 «ԱՏԱՂՁԱԳՈՐԾԱԿԱՆ, ՄԱՆՐԱՀԱՏԱԿԱԳՈՐԾԱԿԱՆ, ԱՊԱԿԵԳՈՐԾԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
»
ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ
 
Մասնագետի որակավորումը` հյուսն (плотник)
Կրթությունը` նախնական մասնագիտական (արհեստագործական)
Կրթության հիմքը՝  հիմնական ընդհանուր կրթությամբ
Կրթության տևողությունը՝  հիմնական ընդհանուր կրթությամբ - 3 տարի
Ուսուցման ձևը` առկա (ցերեկային) 
Անվճար և վճարովի
Ուսման վճարի չափը՝ 100․000 դրամ

Ընդունելությունը՝ առանց քննության:

 Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության «Ատաղձագործական, մանրահատակագործական, ապակեգործական աշխատանքներ» մասնագիտությունը Գորիսի պետական քոլեջում գործում է 2012 թվականից: Շրջանավարտները ստանում են «Հյուսն» որակավորմամբ դիպլոմներ:
 
Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0732.06.4 «Ատաղձագործական, մանրահատակագործական, ապակեգործական աշխատանքներ» մասնագիտության «Հյուսն» որակավորմամբ մասնագետը կարող է իրականացնել հետևյալ զբաղմունքները.
  1. Տանիքի, հատակի պատրաստման աշխատանքների իրականացում,
  2. Դռների և պատուհանների պատրաստման աշխատանքների իրականացում,
  3. Կլոր անտառանյութերի պատրաստման, տեսակավորման, չափման, հաշվառման, մակնիշավորման աշխատանքների իրականացում,
  4. Սղոցանյութերի և նախապատրաստվածքների պատրաստման, տեսակավորման, չափման, հաշվառման, մակնիշավորման աշխատանքների իրականացում,
  5. Կենցաղային փայտե շինվածքների և շինվածքամասերի, տարբեր իրերի պատրաստման աշխատանքների իրականացում,
  6. Շնարարական տարբեր փայտե շինվածքների և շինվածքամասերի պատրաստման աշխատանքների իրականացում,
  7. Փայտե շինվածքների և շինվածքամասերի վերանորոգման աշխատանքների իրականացում։

Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0732.06.4  «Ատաղձագործական, մանրահատակագործական, ապակեգործական աշխատանքներ» մասնագիտության «Հյուսն» որակավորմամբ շրջանավարտի մասնագիտական գործունեության պարտականություններն են.

  1. Անզեն աչքով ծառերի տեսակներ ճանաչելը,
  2. Անզեն աչքով սղոցանյութերի և նախապատրաստվածքների կառուցվածքով ծառատեսակներ ճանաչելը,
  3. Փայտե շինվածքներ և շինվածքամասեր տեխնիկական պահանջներով պատրաստելը և ստուգելը,
  4. Ձեռքով, էլեկտրական սարքավորումներով, հաստոցներով տիպային փայտամշակման աշխատանքներ իրականացնելը,
  5. Երեսապատման և երեսամշակման աշխատանքներ իրականացնելը,
  6. Հաստոցներով փայտամշակման աշխատանքներ իրականացնելը,
  7. Փայտամշակման միացումներ պատրաստելը,
  8. Տանիքի, հատակի փայտե շինվածքամասեր պատրաստելը,
  9. Դռներ և պատուհաններ պատրաստելը,
  10. Աշխատավայրում,աշխատատեղում և աշխատանքներ իրականացնելու ժամանակ անվտանգության և  հակահրդեհային կանոններ պահպանելը։
 
 
Ուսանողների համար ապահովվում է ժամանաակից անհատի և քաղաքացու ձևավորման պահանջներին համապատասխան մշակույթի և պատմության վերաբերյալ գիտելիքների յուրացումը՝ մասնագիտության գործունեության ընթացքում կիրառելու համար: 
 
Ուսանողները պետք է յուրացնեն փայտամշակման հաստոցներով տարբեր շինարարական աշխատանքներ:
 

Ավելի շատ լուսանկարներ այստեղ։

Մասնագիտության շրջանավարտների ցանկը՝ այստեղ: