19.11.2019թ., Երեքշաբթի

ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ
0613.01.5 «ՀԱՇՎՈՂԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԵՎ ԱՎՏՈՄԱՏԱՑՎԱԾ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ»
ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

 

Մասնագետի որակավորումը` համակարգչի տեխնիկ-ծրագրավորող
Կրթությունը` միջին մասնագիտական
Կրթության հիմքը՝  միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթությամբ և հիմնական ընդհանուր կրթությամբ
Կրթության տևողությունը՝  միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթությամբ - 3 տարի, հիմնական ընդհանուր կրթությամբ - 4 տարի
Ուսուցման ձևը` առկա (ցերեկային)
Անվճար և վճարովի

 

   Գորիսի պետական քոլեջի «Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում» մասնագիտության տասնամյա պատմության ընթացքում, տալով ավելի քան յոթ տասնյակ ուսանող, բարձրակարգ մասնագետներով է ապահովել ՀՀ գիտակրթական, մշակույթային և սոցիալ տնտեսական ոլորտները:

   Անցած տարիներին  մեր շրջանավարտները հաջողությամբ են հանձնել պետական ավարտական քննությունները և ստացել պետական դիպլոմներ: ՈՒսումնական մասը և ամբիոնը  հետևողական կատարում են բոլոր անհրաժեշտ աշխատանքները, որպեսզի այդ հաջողությունները լինեն շարունակական: Այդօրինակ մասնագիտությունը և տարեցտարի դիմորդների քանակ ավելացումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տեղեկատվական տեխնոլոգիաները , որպես տնտեսության գերակա ճյուղ հռչակելը, ամբիոնի համար առաջադրեց մի քանի հարց, որոնց լուծումը հանգեցրեց ուսումնական պրոցեսի վերանայմանը`նպատակ հետապնդելով խորացնել  ուսանողների գիտելիքները: Ամբիոնի մշտական ուշադրության կենտրոնում են`

ü          Դասախոսական կազմի որակը

ü          Նյութատեխնիկական բազայի որակը

ü         Ուսումնական ծրագրերի որակը

ü         Դաստիարակչական 

    «Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում»  բաժինը իր խնդիրների լուծման ճանապարհին առանձնահատուկ կարևորություն է տալիս քոլեջի բոլոր տարիների շրջանավարտների հետ գործակցությունը, նրանց ներուժի ճիշտ գործադրումը: Մեր նպատակն է նպաստել աշխատաշուկայում քոլեջի ուսանողների եւ շրջանավարտների մրցունակության զարգացմանը, շրջանավարտների եւ քոլեջի միջեւ կապի ամրապնդմանն ու գործակցության զարգացմանը: Այդ միությունների ստեղծման միտումներն ուղղված են միայն ի բարօրություն թե` ուսանողների, թե` շրջանավարտների:

   Ակնկալում ենք նրանց ակտիվ մասնակցությանն ու առաջարկներին:

   Մեր շրջանավարտները պահանջված են ծրագրային ապահովում մշակող կազմակերպություններում` որպես ծրագրավորողի օգնական, համակարգիչներ կիրառող բոլոր ոլորտներում որպես համակարգային ադմինիստրատոր, համակարգչային օպերատոր, ցանցային ադմինիստրատոր:
 
   Միջին մանագիտական կրթության 2203 «Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում» մասնագիտությամբ մասնագետն իրականացնում է հատևյալ զբաղմունքները՝
1. Մշակողներ և վերլուծողներ՝ համակարգչային համակարգերի:
2. Ծրագրավորողներ:
3. Տեխնիկներ՝ հեռահաղորդակցության:
4. Տեխնիկներ և օպերատորներ՝ ԷՀՄ-ների սպասարկման:
5. Գործավարներ:
   Միջին մասնագիտական կրթության 2203 «Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում» մասնագիտությամբ մասնագետի՝ զբազմունքների ոլորտում մասնագիտական պարտականություններն են.
1. Գիտական հետազոտություններում և նախագծային աշխատանքների ընթացքում, տեխնոլոգիական, տնտեսական և սոցիալական համակարգերի կառավարման մեջ, ինչպես նաև մարդու հումանիտար գործունեության բնագավառներում հաշվիչ մեքենաների, համակարգչային համակարգերի և ցանցերի կիրառման միջոցներ, մեթոդներ և տեխնոլոգիաներ մշակելը,
2.  Մշակվող ծրագրային միջոցների աշխատունակության փորձնական ստուգումների մասնակցելը,
3. Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ու ծրագրային ապահովման կատարելագործում, հարակից աշխատանքներ (համակարգչային ճարտարպետություն, տվյալների շտեմարանի կառուցվածք, ալգորիթմների մշակում, արհեստական մտքի, ռոբոտատեխնիկական համակարգերի ստեղծում),
4. Հաշվողական միջոցների և դրանց համակարգերի տեխնիկական զարգացմանն առնչվող մշակումներին մասնակցելը,
5. Օգվողների հարցումների և տեխնիկական միջոցների հնարավորությունների հիման վրա հաշվողական տեղնիկայի միջոցների և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովման պահանջներ և առանձնահատկություններ մշակելը,
6. Համակարգիչները և դրանց համակարգերը կիրառելիս հաշվողական միջոցների աշխատանքը վերահսկող և տեխնիկական ու ծրագրային ապահովման փոխադարձ կապը պահպանող ծրագրային տվյալները մշակելը, գրառելը և թարմացնելը,
7. Գիտական փաստաթղթեր և հաշվետվություններ պատրաստելը,
8. Լուծվող խնդիրների նպատակները, արդյունքներին ներկայացվող պահանջներն ուսումնասիրելը, հաշվիչ մեքենաներով մշակման ենթակա տեղեկատվության ծավալները, կառուցվածքը, աղբյուրները, դրանց մուտքագրման, մշակման, պահպանման, տրամադրման և վերահսկման մանրօրինակները և կառուցակարգերը որոշելը,
9. Մաթեմատիկական մոդելների և ալգորիթմների օգնությամբ խնդիրները նկարագրելը, բարձր մակարդակի ծրագրավորման և մեքենայական լեզուներով ծրագրեր կազմելը և գրառելը,
10. Մշակված ծրագրերը փորձարկելը, շտկելը, ճշտելը,
11. Այլ կազմակերպությունների մշակած պատրաստի ծրագրերը խնդիրներ լուծելու համար օգտագործելու հնարավորությունը որոշելը,
12. Ավտոմատացված ծրագրավորման մեթոդներ, տիպային և ստանդարտ ծրագրեր, կառավարող, մշակող, սպասարկող ծրագրեր, դրանց օգտագործման հրահանգներ, մուտքային ալգորիթմական լեզուներ մշակելը և ներդնելը,
13. Հաշվողական համակարգերը համանմանեցնելու, տեսակավորելու, դրանց կիրառման տիրույթն ընդլայնելու աշխատանքներ կատարելը,
14. Համակարգչային ծրագրեր և փաստաթղթեր սպասարկելը, նորացնելը, ճշտելը՝ ըստ համապատասխան մուտքային և ելքային տվյալների փոփոխման և հաշվողական համակարգերի առանձնահատկությունների ու կառուցվածքի,
15. Բովանդակությամբ կից պարտականություններ կատարելը:
 
Ավելի շատ լուսանկարներ այստեղ