14.10.2019թ., Երկուշաբթի

ԴԻՄՈՐԴԻՆ


ՀՀ կրթության և գիտության նախարարության «Գորիսի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ը (նախկին մանկավարժական ուսումնարան) հայտարարում է 2019-2020 ուսումնական տարվա ընդունելություն առկա (ստացիոնար) ուսուցմամբ հետևյալ մասնագիտություններով

  1. Անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, ծննդյան վկայական, ճամփորդական կամ այլ փաստաթուղթ),
  2. Սոցիալական քարտ,
  3. Կրթության մասին փաստաթղթի բնագիրը,
  4. Չորս լուսանկար (3X4 չափսի),
  5. Փաստաթուղթ զինվորական ծառայության առնչության մասին կամ կցագրման վկայական (զորակոչային տարիք ունեցող դիմորդից),
  6. Արտոնություններից օգտվող դիմորդները ներկայացնում են համապատասխան փաստաթղթեր (զինծառայող ծնողի զոհվելու, 1-ին կամ 2-րդ խմբերի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամության, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած լինելու մասին),
  7. Փաստաթղթերի ընդունման և ձևակերպման համար 1000 դրամ:

Ընդունելությանը վերաբերվող ավելի մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ սեղմելով ԱՅՍՏԵՂ


Ընդունելության անվճար և վճարովի տեղերի մասին տեղեկություն կարող եք ստանալ սեղմելով ԱՅՍՏԵՂ

ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ՊՐՈՑԵՍ

Գորիսի պետական քոլեջի ուսանողների կողմից կրթական ծրագրերի առավել արդյունավետ յուրացման նպատակով ստեղծված է ուսումնառության անհրաժեշտ պայմանները: Քոլեջն ապահովում է նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթությամբ որակյալ մասնագետների պատրաստումն ու նրանց մրցունակության բարձրացումն աշխատաշուկայում, կրթական ծրագրերի համապատասխանեցումը տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացման պահանջներին, ուսումնական գործընթացի թափանցելիությունը, ինչպես նաև մատչելիությունն ու հավաստիությունը: 

ՇԱՐՈւՆԱԿԱԿԱՆ ԿՐԹՈւԹՅՈւՆ (ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋԻՑ ԲՈւՀ)

Գորիսի պետական քոլեջը տարածաշրջանում միակ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունն է, որը պայմանագրեր է կնքել Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի և Գորիսի պետական համալսարանի հետ, ըստ որի` քոլեջի ուսման բարձր առաջադիմություն ունենացած շրջանավարտները կարող են առանց ընդունելության քննությունների ուսումը շարունակել նշված բուհերի համապատասխան բաժինների 2-րդ կամ 3-րդ կուրսերում:

ՊՐԱԿՏԻԿԱ

Քոլեջը ուսումնական պլաններով նախատեսած ուսումնաարտադրական պրակտիկաների կազմակերպման և շրջանավարտներին դեպի աշխատաշուկա ուղղորդման գործընթացների ընթացքում սերտ համագործակցում է «Գորիսի բժշկական կենտրոն»-ի, Գորիսի Ակսել Բակունցի անվան ավագ դպրոցի, Կրթության ազգային ինստիտուտի Գորիսի մասնաճյուղի, «Լուսինե», «Մարի» գեղեցկության սրահների, «Ինստիգեյթ», «ՕգմենթԱր», «Մեգերյան կարպետ» ընկերությունների, «Գորիս մեդիա գրուպ»-ի, Գորիսում գործող մի շարք դեղատների, նախադպրոցական ուսումնական հաստատությունների և տարածաշրջանում գործող այլ կազմակերպությունների հետ:

ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

Քոլեջում իրականացվում են նաև կարճաժամկետ դասընթացներ հետևյալ մասնագիտություններով. «Համակարգչային օպերատոր», «Վարսահարդար», «Խոհարար-ձևավորող», «Կար ու ձև»:

ԿԱՐԵՎՈՐ Է

  • Գորիսի պետական քոլեջի ուսման վարձաչափերն ամենամատչելիներից մեկն է տարածաշրջանում: Քոլեջում գործում է ուսման վարձերի զեղչերի ճկուն համակարգ:
  • Ուսման վարձն ըստ կնքված պայմանագրի կարող եք վճարել. ըստ ամիսների, ըստ կիսամյակների կամ ամբողջությամբ:
  • Քոլեջի շրջանավարտներին տրվում է պետական նմուշի դիպլոմ:
  • Քոլեջում 9-ամյա կրթության հիմքով բոլոր մասնագիտություններում ուսուցումն անվճար է:
  • Քոլեջի 9-ամյա կրթությամբ ուսանողներն ուսումնառության պրոցեսն ավարտելուց հետո ստանում են պետական նմուշի դիպլոմ, որը փոխարինում է դպրոցի 12-ամյա կրթության ատեստատին: