14.10.2019թ., Երկուշաբթի

            «ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՊՈԱԿ-Ի ՏՆՕՐԵՆ`

ԿԱՐԵՆ ՍԱՄՎԵԼԻ ԼԱԶԱՐՅԱՆ

Հարգելի՛ բարեկամ

Ողջունում ենք ձեր մուտքը «Գորիսի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի կայք:

Շնորհակալ ենք քոլեջի հանդեպ ցուցաբերած հետաքրքրության համար:

Գորիսի պետական քոլեջը ոչ միայն Գորիսի ու Սյունիքի մարզի, այլեւ հարավ-արեւելյան Հայաստանի ամենահարուստ կենսագրություն ունեցող, բեղմնավոր ճանապարհ անցած եւ փորձառու կրթօջախն է:

Ներկայումս ձգտում ենք արժանավայել կերպով շարունակել մոտ ինը տասնամյակի բարի ավանդույթները, այսօրվա եւ գալիք սերունդներին փոխանցել քոլեջի բարի անունն ու համբավը, պահպանել մեր տեղն ու դերը հանրապետության արդի կրթական համակարգում, ինչի համար ունենք անհրաժեշտ դասախոսական համակազմ եւ ուսումնանյութական բազա:

Առաջարկվող կայքը, որ հընթացս եւ անընդհատ կհարստացվի, հնարավորություն է ընձեռում ծանոթանալ քոլեջի նորօրյա գործունեությանը: Իսկ եթե դուք (կամ ձեր երեխան) կամենում եք ուսումնառությունը շարունակել Գորիսի պետական քոլեջում, ապա ողջունում ենք ձեր ընտրությունն ու որոշումը եւ երաշխավորում բարձրորակ ու մրցունակ կրթություն, գործնական հմտությունների, քաղաքացիական ակտիվ կենսադիրքի ձևավորում, ինչը հնարավորություն կտա հետագայում պահանջված մասնագետ լինել նախընտրած բնագավառում կամ շարունակել կրթությունը բարձրագույն ուսումնական հաստատության համապատասխան բաժնի երկրորդ կամ երրորդ կուրսում:

Մենք առողջ եւ փոխշահավետ համագործակցություն ենք առաջարկում նաեւ տարածաշրջանի տնտեսվարող սուբյեկտներին ու կրթական, հոգեւոր-մշակութային եւ սոցիալական ոլորտների կազմակերպություններին:

Անկեղծ համագործակցության ակնկալիքով`

Կարեն Լազարյան

Գորիսի պետական քոլեջի տնօրեն


ԿԵՆՍԱԳՐՈւԹՅՈւՆ


Կարեն Լազարյանը ծնվել է 1979թ. նոյեմբերի 7-ին Գորիսում: Քաղաքի N3 միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո 1996թ. ընդունվել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը, որն ավարտել է 2000 թվականին` ստանալով ֆիզիկական կուլտուրայի դասատուի եւ աթլետիկայի մարզչի որակավորում: Այնուհետեւ զորակոչվել է բանակ եւ 2000-2002թթ. ծառայել Արմավիրում, Վայքում ու Խաչիկում: Զորացրվելուց մեկ տարի անց, իբրեւ ֆիզկուլտուրայի դասախոս, աշխատանքի է անցել «Գորիսի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ում (նախկինում` Գորիսի մանկավարժական ուսումնարան): 2009թ. ընտրվել է նույն քոլեջի տնօրեն: 2008թ. ընտրվել է Գորիսի ավագանու անդամ: Ամուսնացած է, ունի երկու դուստր և մեկ որդի: Անկուսակցական է:


 

ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋԻ ՏՆՕՐԵՆ ԿԱՐԵՆ ԼԱԶԱՐՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ ՍՅՈՒՆՅԱՑ ԵՐԿԻՐ ԹԵՐԹԻՆ

«ԱԳՐՈԼՐԱՏՈւ»-Ի ՀԱՐՑԵՐԻՆ ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋԻ ՏՆՕՐԵՆ ԿԱՐԵՆ ԼԱԶԱՐՅԱՆԸ