25.10.2020թ., Կիրակի

Հարցեր լինելու դեպքում գրե՛ք մեզ.   

Ընդունող հանձնաժողովի էլեկտրոնային փոստ՝ gpqdimord@mail.ru


Հարգելի՛ դիմորդներ

www.dimord.emis.am կայքում Ձեր կողմից լրացվող տվյալները համարվում են պաշտոնական դիմում՝ հայտագրման համար։

ԿԱՐԵՎՈՐ Է

www.dimord.emis.am կայքում գրառումներ կատարել բացառապես հայատառ:

Միջին մասնագիտական կրթական ծրագրով (մասնագիտությունները տես այստեղ) հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ է 1000 դրամ վճարել Գորիսի պետական քոլեջի 900288000186 հաշվեհամարին և վճարման անդորրագիրը կցել www.dimord.emis.am կայքի համապատասխան էջի համապատասխան դաշտում։ Վճարման անդորրագրի մեջ պետք է նշված լինի․

  • Դիմորդի ազգանուն, անուն, հայրանունը
  • Նպատակը (ընդունելության գումար)։

Առցանց դիմում-հայտ լրացնելու համար անհրաժեշտ է․

  • Մուտք գործել www.dimord.emis.am կայք և սեղմել «Համաձայն եմ»
  • Ընտրել ուսումնարան կամ քոլեջ

Ձախ հատվածից ընտրել ուսումնարաններ, եթե ձեր նախընտրած մասնագիտությունը նախնական մասնագիտական է (նախնական մասնագիտությունների ցանկը՝ այստեղ)

Ձախ հատվածից ընտրել քոլեջներ, եթե ձեր նախընտրած մասնագիտությունը միջին մասնագիտական է (միջին մասնագիտությունների ցանկը՝ այստեղ)

  • Այնուհետև ցանկից ընտրել Գորիսի պետական քոլեջը կամ որոնման դաշտում գրել Գորիսի պետական քոլեջ և սեղմել որոնման կոճակը
  • Աջ հատվածից ընտրել նախընտրած մասնագիտությունը և սեղմել «Հաստատել»

Հաջորդ էջում անհրաժեշտ է լրացնել հետևյալ պարտադիր դաշտերը.

  • ՀԾՀ-ն (սոցիալական քարտի համարը)
  • Անուն, ազգանուն, հայրանունը (ՄԵԾԱՏԱՌԵՐՈՎ, եթե Ձեր անվան, ազգանվան կամ հայրանվան մեջ կա «և» տառը, խնդրում ենք լրացնել «ԵՎ»)
  • Ծննդյան օրը, ամիսը, տարին
  • Էլեկտրոնային փոստի հասցեն
  • Բջջային հեռախոսահամարը (առանց +374-ի և 0-ի)
  • Կցել լուսանկարը
  • Կցել անձնագրի կամ ID քարտի կամ ծննդյան վկայականի նկարը կամ սկան տարբերակը
  • Կցել ատեստատի (12-ամյա) կամ վկայականի (9-ամյա) նկարը կամ սկան տարբերակը
  • Կցել հաշվեհամարին փոխանցած գումարի (1000 դրամ) անդորրագրի նկարը կամ սկան տարբերակը:

Եթե օգտվում եք արտոնություններից, ապա նշում եք այդ հատվածում և բացված դաշտում լրացնում անհրաժեշտ տվյալները (Առանց ծնողական խնամքի մնացած անձինք (երկկողմանի ծնողազուրկ), կամ 1-ին ու 2րդ խմբերի հաշմանդամներ և հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցողներ, կամ Զոհված զինծառայողի երեխաներ, կամ Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամ դարձած անձինք)

  • Սեղմել «Պահպանել»
  • Ձեր նշած բջջային հեռախոսահամարին կստանաք ՊԻՆ ԿՈԴ, որն օգտագործվում է անհատական էջ մուտք գործելու համար: ՊԻՆ ԿՈԴՆ անհրաժեշտ է պահպանել:

Ստորև ներկայացված տեսանյութում կարող եք ծանոթանալ համապատասխան հրահանգներին և առցանց հայտ ներկայացնելու քայլերին.



Գորիսի պետական քոլեջում ներդրված մասնագիտությունների նկարագրերին ծանոթացեք այստեղ:

Քոլեջի կայքի «Դիմորդին» բաժնում կարող եք ծանոթանալ ընդունելությանը վերաբերող այլ մանրամասների:


ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ

Առկա (ստացիոնար) ուսուցման մրցույթին մասնակցելու համար դիմորդի դիմում հայտը և փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով ընդունվում են ՀՈՒԼԻՍԻ 20-ԻՑ սկսած.

ա. Ոչ ոլորտային մասնագիտություններով` մինչև օգոստոսի 15 ներառյալ` ժամը 18:00,

բ. Ոլորտային մասնագիտություններով («Քույրական գործ», «Մանկաբարձական գործ», «Դեղագործություն», «Դիզայն»)` մինչև օգոստոսի 3-ը ներառյալ` ժամը 18-00: Քննությունների ժամանակացույցին ծանոթացեք այստեղ, հարցաշարերին՝ այստեղ:


ԶԳՈՒՇԱՑՈՒՄ

Պաշտոնական դիմումի մեջ կեղծ տվյալներ ներկայացնելը ենթադրում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով։