ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ
0715.02.4 «ՄԵՏԱՂՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ՝ ՃՆՇՄԱՄԲ»
ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ
Մասնագետի որակավորումը` դարբին
Կրթությունը` նախնական մասնագիտական (արհեստագործական)
Կրթության հիմքը՝ հիմնական ընդհանուր կրթությամբ
Կրթության տևողությունը՝ հիմնական ընդհանուր կրթությամբ - 3 տարի
Ուսուցման ձևը` առկա (ցերեկային)
Անվճար և վճարովի
Ընդունելությունը՝ առանց քննության:
Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0715․02․4 «Մետաղների մշակման տեխնոլոգիա՝ ճնշմամբ» մասնագիտության «Դարբին» որակավորմամբ մասնագետն իրականացնում է հետևյալ զբաղմունքները.
- ձեռքով, մուրճով և մամլիչով ջերմային մշակմամբ մետաղանյութերի կռում
- ձեռքով, մուրճով և մամլիչով ջերմային մշակմամբ մանրամասների պատրաստում և վերանորոգում
- մամլիչով մանրամասների ջերմային դրմում։
Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0715․02․4 «Մետաղների մշակման տեխնոլոգիա՝ ճնշմամբ» մասնագիտության «Դարբին» որակավորմամբ մասնագետի մասնագիտական գործունեության պարտականություններն են.
- մամլիչ, մեքենայական մուրճ և ամբարձիչ մեխանիզմ կառավարելը
- նախապատրաստվածք, տեխնոլոգիական և պահող գործիքներ ընտրելը
- մետաղանյութի տաքացման ռեժիմ ընտրելը
- դարբնոցային վառարանում մետաղանյութեր տաքացնելը
- ձեռքով , մեքենայական մուրճով և մամլիչով ջերմային մշակման գործույթներ իրականացնելը
- ձեռքով, մեքենայական մուրճով և մամլիչով նախապատրաստվածքներ կռելը և դրոշմելը։