ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
0721.01.4 «ՀԱՑԱԹԽՄԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ»
ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ
Մասնագետի որակավորումը` հացթուխ
Կրթությունը` նախնական մասնագիտական (արհեստագործական)
Կրթության հիմքը՝ միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթությամբ
Կրթության տևողությունը՝ միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթությամբ - 1 տարի
Ուսուցման ձևը` առկա (ցերեկային)
Անվճար և վճարովի
Ուսման վճարի չափը՝ 100․000 դրամ
Ընդունելությունը՝ առանց քննության:
Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0721.01.4 «Հացաթխման արտադրության տեխնոլոգիա» մասնագիտության 0721.01.01.4 «Հացթուխ» որակավորմամբ մասնագետն իրականացնում է հետևյալ զբաղմունքները.
- Խմոր հունցող
- հացթուխ
- ձևավորող
- հարդարող
- փաթեթավորող:
Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0721.01.4 «Հացաթխման արտադրության տեխնոլոգիա» մասնագիտության 0721.01.01.4 «Հացթուխ» որակավորմամբ մասնագետի մասնագիտական գործունեության պարտականություններն են.
- ըստ արտադրանքի տեսակների ապահովել տեխնոլոգիական գործընթացի բոլոր փուլերի իրականացումը,
- արտադրության բոլոր փուլերում ապահովել տեխնոլոգիական ռեժիմներին ներկայացվող պահանջների պահպանումը,
- ապահովել տեխնոլոգիակա մեքենաների և սարքավորումների արդյունավետ և նպատակային շահագործումը,
- հսկողություն իրականացնել արտադրանքի արտադրության գործընթացի բոլոր փուլերի նկատմամբ: