ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ
0214.04.4 «ԳՈՐԳԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԺԱՆՅԱԿԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ»
0214.04.4 «ԳՈՐԳԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԺԱՆՅԱԿԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ»
ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ
Մասնագետի որակավորումը` գորգագործ
Կրթությունը` նախնական մասնագիտական (արհեստագործական)
Կրթության հիմքը՝ միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթությամբ
Կրթության տևողությունը՝ միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթությամբ - 1 տարի
Ուսուցման ձևը` առկա (ցերեկային)
Անվճար և վճարովի
Կրթությունը` նախնական մասնագիտական (արհեստագործական)
Կրթության հիմքը՝ միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթությամբ
Կրթության տևողությունը՝ միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթությամբ - 1 տարի
Ուսուցման ձևը` առկա (ցերեկային)
Անվճար և վճարովի
Ուսման վճարի չափը՝ 100․000 դրամ
Ընդունելությունը՝ առանց քննության:
Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0214.04.4 «Գորգագործություն և ժանյակագործություն» մասնագիտության 0214.01.04.4 «գորգագործ» որակավորմամբ մասնագետն իրականացնում է հետևյալ զբաղմունքները.
- գորգագործ:
Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0214.04.4 «Գորգագործություն և ժանյակագործություն» մասնագիտության 0214.01.04.4 «գորգագործ» որակավորմամբ մասնագետի մասնագիտական գործունեության պարտականություններն են.
- Կարդալ տեխնիկական նկարը, ընտրել համապատասխան թելերը, գորգագործական հաստոցի (տորքի) վրա տեղադրել տեխնիկական նկարի համապատասխան չափսերը, իրականացնել տեխնոլոգիական գործընթացը գորգագործական հաստոցի (տորքի) վրա,
- Գործել գորգի նախնական կտավը, գործել շղթան, գործել հիմնական կտավը, փաթաթել եզրաթելերը,
- Կապել և կտրել հանգույցները, անցկացնել միջնաթելերը ,սանրել և խուզել գործվածքի խավը, կատարել գործվածքի ընթացիկ ստուգում, շրջել գորգի գործվածքը
- Գործել գորգի ավարտական կտավը և շղթան ,կտրել գորգի գործվածքը
- Կանխել և շտկել արատները
- Պահպանել անվտանգության կանոները: