22.09.2020թ., Երեքշաբթի
ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ
1012.01.4  «ՎԱՐՍԱՎԻՐԱԿԱՆ ԱՐՎԵՍՏ ԵՎ ԶԱՐԴԱՅԻՆ ԴԻՄԱՀԱՐԴԱՐՈՒՄ»
ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ
 
Մասնագետի որակավորումը` դիմահարդար
Կրթությունը` նախնական մասնագիտական (արհեստագործական)
Կրթության հիմքը՝  միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթությամբ
Կրթության տևողությունը՝  միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթությամբ - 1 տարի
Ուսուցման ձևը` առկա (ցերեկային)
Վճարովի
Ուսման վճարի չափը՝ 150․000 դրամ

Ընդունելությունը՝ առանց քննության:

 

Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 1012.01.4 «Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում» մասնագիտության 1012.01.02.4 «Դիմահարդար» որակավորմամբ մասնագետն իրականացնում է հետևյալ զբաղմունքները.

  1. դիմահարդար,
  2. հոնքերի շտկման մասնագետ,
  3. թարթիչների սերտաճեցման մասնագետ,
  4. թարթիչների լամինացիա իրականացնող մասնագետ,
  5. մազահեռացում իրականացնող մասնագետ:

Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 1012.01.4 «Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում» մասնագիտության 1012.01.02.4 «Դիմահարդար» որակավորմամբ մասնագետի մասնագիտական պարտականություններն են.

  1. կոսմետիկ, դիմահարդարման կաբինետների լրակազմում և գործարկում,
  2. կոսմետիկ, դիմահարդարման կաբինետներին ներկայացվող սանիտարական նորմերի իմացություն և պահպանում,
  3. սարքավորումներին, գործիքներին, օգտագործվող նյութերին ներկայացվող հիգիենիկ պահանջների իմացություն և պահպանում,
  4. տեխնոլոգիական գործընթացի իրականացման փուլերում հիգիենիկ պահանջների պահպանում,
  5. կոսմետիկ ծառայությունների, ընթացակարգերի իրականացման տեխնոլոգիաների, կանոնների, մեթոդների, ձևերի իմացություն, դիմահարդար-կոսմետոլոգիական ծառայությունների նախապատրաստական և ավարտական աշխատանքների իրականացում,
  6. բոլոր տեսակի մաշկի խնամքի մեթոդների իմացություն և իրականացում,
  7. դեկորատիվ կոսմետիկայի տեսակների իմացություն և կիրառում` ինչպես արտաքինի և տարիքային կորեկցիայի, այնպես էլ զարդարման և առանձին թերությունների քողարկման նպատակով,
  8. դիմահարդարման տեխնոլոգիաների իմացություն և իրականացում,
  9. հոնքերի շտկման եղանակների իմացություն և իրականացում,
  10. թարթիչների սերտաճեցման և լամինացիայի տեխնոլոգիաների իմացություն և իրականացում,
  11. մազահեռացման տեսակների իմացություն և կիրառում: