14.10.2019թ., Երկուշաբթի

ՔՈԼԵՋԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ


Գորիսի պետական քոլեջը կրթական համակարգի զարգացման ներուժ ունեցող լիարժեք կառույց է, որի հիմնական առաքելությունն է կրթական ծրագրերի միջոցով գիտելիքի ստեղծումը, կարողությունների և հմտությունների ձևավորումը, փոխանցումն ու տարածումը կրթության զարգացման պետական ռազմավարության շրջանակներում, տարածաշրջանի կրթական, առողջապահական, ՏՏ ոլորտի, ինչպես նաև արհեստագործական մասնագիտությունների գծով, որակի ազգային շրջանակներին (ՈԱՇ),  պետական կրթական չափորոշիչներին և միջազգային չափանիշներին համապատասխան նախնական և միջին մասնագիտական կրթությամբ որակյալ մասնագետների պատրաստումը, ովքեր իրենց ստացած կրթությամբ կապահովեն բարեկեցիկ եւ արժանապատիվ ապագա:

Քոլեջի նպատակն է.

  • ապահովել մասնագետների մրցունակության բարձրացումը աշխատաշուկայում,
  • կրթական ծրագրերի համապատասխանեցումը երկրի սոցիալտնտեսական զարգացման պահանջներին
  • նպաստել ազգային, բարոյական և համամարդկային արժեքների ոգով դաստիարակված անձի և քաղաքացու համակողմանի ձևավորմանը: