14.10.2019թ., Երկուշաբթի

ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԲԱԺԻՆ


Հաշվապահական հաշվառման բաժինը (այսուհետև՝ հաշվապահություն) «Գորիս պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի (այսուհետ՝ Քոլեջ)  կառուցվածքային ինքնուրույն ստորաբաժանում է, որը գտնվում է Քոլեջի տնօրինության ներքո:

Հաշվապահությունը  ստեղծվում և լուծարվում է Քոլեջի տնօրենի հրամանով:

Հաշվապահությունը  ղեկավարում է գլխավոր հաշվապահը, որը նշանակվում և ազատվում է պաշտոնից տնօրենի հրամանով:

Հաշվապահության կազմն ու հաստիքացուցակը հաստատում է տնօրենը:

Հաշվապահությունն իր գործունեությամբ  ղեկավարվում է  «Հանրային հատվածի կազմակերպություններում հաշվապահական հաշվառման մասին» և «Դրամարկղային գործառնությունների մասին» ՀՀ օրենքներով, ՀՀ ֆինանսներին նախարարի հրամաններով, ՀՀ կրթության և գիտության նախարարության հանձնարարականներով, Քոլեջի կանոնադրությամբ, տնօրենի հրամաններով և սույն կանոնակարգով:


 

«Գորիսի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի հաշվապահական հաշվառման կանոնակարգը