ՈւՍՈւՄՆԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ, ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ
Գորիսի պետական քոլեջի (այսուհետ` ԳՊՔ) ուսումնակազմակերպական աշխատանքների, լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը (այսուհետ` Բաժին) կառուցվածքային ստորաբաժանում է: Բաժինն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքով, ԳՊՔ-ի կանոնադրությամբ, տնօրենի հրամանով և այլն: Ստորաբաժանումը կազմավորում, վերակազմակերպում և նրա գործունեությունը դադարեցնում է ԳՊՔ-ի տնօրենի հրամանով: Ստորաբաժանման կանոնակարգը հաստատում է քոլեջի Կառավարման խորհուրդը: Ստորաբաժանումը ղեկավարում է բաժնի մասնագետը:
ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐ
Գորիսի պետական քոլեջի լրատվության և հասարակայնության հետ կապերի լիազորությունները սահմանվում են ՀՀ օրենքներով, ՀՀ նախագահի հրամանագրերով, ՀՀ կառավարության և վարչապետի որոշումներով, ՀՀ կրթության և գիտության նախարարի, քոլեջի տնօրենի հրամաններով և այլ իրավական ակտերով:
Քոլեջի ուսումնակազմակերպական աշխատանքների, լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատուի հիմնական գործառույթներն են.
- քոլեջի, նրա կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների, տնօրենի, այլ պաշտոնատար անձանց գործունեության վերաբերյալ հասարակայնության իրազեկումը քոլեջի պաշտոնական կայքի (www.goriscollege.com), սոցիալական ցանցերի (facebook.com, ok.ru) միջոցով,
- հասարակական միավորումների (ուսանողական խորհուրդ և այլն) ու այլ կազմակերպությունների հետ համագործակցության ապահովումը, համատեղ աշխատանքային միջոցառումների ծրագրումը և իրականացումը,
- քոլեջի տեղեկատվական քաղաքականության իրականացման նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարության և այլ պաշտոնական կայքերից անհրաժեշտ տեղեկությունների, նյութերի ձեռքբերումն ու հարկ եղած դեպքում դրանց լուսաբանումը,
- մասնակցությունը քոլեջում անցկացվող նիստերին, խորհրդակցություններին, քննարկումներին, բանակցություններին, պաշտոնական և աշխատանքային այլ միջոցառումներին:
Ռոմելա Առուշանյան
Ուսումնակազմակերպական աշխատանքների, լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի մասնագետ
Էլ. փոստ՝ qristinaadamyan@mail.ru
«Գորիսի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի կադրերի բաժնի կանոնակարգը | ![]() |