ԳՐԱԴԱՐԱՆ
Գորիսի պետական քոլեջի գրադարանը բացվել է 1928 թվականին: Ի սկզբանե գրադարանի առաքելությունն է եղել ապահովել ուսումնական գործընթացը, տեղեկատվության մատչելիությունը, նպաստել հետազոտական գործունեության, դասավանդման և կրթության զարգացմանը:
Գրադարանն ունի 6225 միավոր գիրք: 2016թ. նվիրատվության շնորհիվ այն համալրվել է նոր գրքերով. հագեցած է հայ և արտասահմանյան բարձրարժեք գրականությամբ, հանրագիտարաններով, տեղեկատուներով և այլ անհրաժեշտ ուսումնական և գեղարվեստական գրականությամբ, ինչն ապահովում է թե՛ ուսանողների և թե՛ դասախոսական կազմի պատրաստվածությունը: Դասախոսների կողմից մշակվում են ուսումնամեթոդական ձեռնարկներ, վերջիններս էլ խթան են հանդիսանում ուսանողների ուսուցման մեջ որակի ապահովման համար:
Գրադարանն իր գործառույթների մեջ ունի կրթական ոլորտ, որը ներառում է ֆոնդերի հանալրումը, գրքի մշակումն ու պահպանումը, գրադարանից օգտվողների տեղեկատվական գրականության ապահովումը:
Գրադարանից օգտվելու պայմանները դյուրացնելու, այն ավելի հասանելի դարձնելու նպատակով ստեղծվել է նաև գրադարանի համակարգչային ցանց, որը ներկայումս ներառում է 80 միավոր գիրք, իսկ այլ անհրաժեշտ գրականության մուտքագրման աշխատանքները շարունակվում են: Գրադարանին կից գործում է ընթերցասրահ, որը թեև ունի վերանորոգման կարիք, սակայն իր հաճելի կահավորման շնորհիվ ունի իրեն հատուկ հարմարավետություն: Այստեղ կազմակերպվում են նաև գրական-գեղարվեստական երեկոներ, հիշարժան տարելիցներին` միջոցառումներ, վերապատրաստումներ, դասընթացներ և այլն: Յուրաքանչյուր տարվա փետրվարի 19-ին՝ գիրք նվիրելու օրը, Գորիսի պետական քոլեջի դասախոսներն ու ուսանողները նվիրում են տարբեր ժանրերի գրականություն: Այյդ գործընթացը ավանդույթ է դարձել ու շարունակական բնույթ է կրում:
Գրադարանավար
Էլ. փոստ՝ ?@mail.ru