ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ԲԱԺԻՆ
Ուսանողի պրակտիկան համարվում է մասնագիտական կրթության կարևոր բաղկացուցիչ մաս, որը հնարավորություն է տալիս անմիջական կապ ստեղծել ուսանողի տեսական գիտելիքների և նրա ապագա մասնագիտական գործունեության միջև:
Գորիսի պետական քոլեջի ուսումնական մասին պակտիկայի բաժինը զբաղվում է ուսումնական, արտադրական, արտադրատեխնոլոգիական և նախաավարտական պրակտիկաների կազմակերպման հարցերով և այդ ոլորտում համակարգում է քոլեջի ղեկավարության, ուսումնական բաժնի, ամբիոնների և մեթոդմիավորումների աշխատանքները:
Պրակտիկայի կազմակերպումն իրականացվում է Գորիսի պետական քոլեջի «Պրակտիկայի կազմակերպման և անցկացման կանոնակարգի»-ի համաձայն: Պրակտիկայի բաժնի գործառույթներն իրականացնում են բաժնի ղեկավարը:
Պրակտիկայի բաժնի ղեկավարը ուսումնասիրում են հաջորդ ուսումնական տարում ուսումնական պլանով նախատեսված պրակտիկաների տեսակները, հաշվառում դրանց ընդգրկվելիք ուսանողների քանակը: Ապա իրականացվում է պրակտիկային անհրաժեշտ տեսակի և քանակի օրագրերի, այլ հաշվետու փաստաթղթերի հաշվառումը, դրանց փոփոխությունները, տպագրությունը և համապատասխան դասախոսներին/վարպետներին (մասնագիտության պրակտիկայի պատասխանատուներին՝ պրակտիկայի ղեկավարներին) օրագրերի բաշխումը: Նոր մասնագիտությունների գծով հաշվետու փաստաթղտերի ստեղծումն ընթանում է ամբիոնների և մեթոդմիավորումների համապատասխան մասնագետների հետ համագործակցելու ճանապարհով:
Պրակտիկայի բաժինը ուսումնական մասին հետ միասին ուսումնասիրում է ամբիոնների և մեթոդմիավորումների կողմից առաջարկված հաստատությունների համապատասխանությունը տվյալ պրակտիկայի ծրագրով նախատեսված աշխատանքների կատարմանը և Գորիսի պետական քոլեջի տնօրենի անունից պայմանագրեր է կնքում դրանց հետ: Ուսումնական մասին հետ միասին կազմում է պրակտիկայի անցկացման ժամանակացույցը, ներկայացնում հաստատման և դրա հիման վրա կազմակերպում այն: Իրականացնում է ուսանողների և պրակտիկայի ղեկավարների մեթոդական խորհրդատվություն, նոր տեխնոլոգիաների մասին տեղեկացում:
Պրակտիկայի իրականացման ընթացքում ուսումնական մասին, պրակտիկայի ղեկավարների հետ միասին վերահսկում է ուսանողների հաճախումը, ծրագրված աշխատանքների կատարման որակը, կատարում է դասալսումներ, հաշվետու փաստաթղթերի ձևակերպման հետ կապված խորհրդատվություն:
Պրակտիկայի ավարտից հետո մասնակցում է ուսումնական մասի կողմից կազմակերպվող պրակտիկայի պաշտպանությանը, ստեղծում է պրակտիկայի անցկացման վերաբերյալ ամփոփիչ հաշվետու փաստաթղթեր, իրականացնում է ավարտված պրակտիկաների արդյունքների վերլուծություն, որն էլ հաշվի է առնում հետագա փուլերը կազմակերպելիս:
Մերի Հակոբյան
Պրակտիկայի ղեկավար
Էլ. փոստ՝ ???@mail.ru