08.12.2019թ., Կիրակի

ԿԱԴՐԵՐԻ ԲԱԺԻՆ


Կադրերի բաժինը հանդիսանում է Գորիսի պետական քոլեջի կառուցվածքային ստորաբաժանում, որն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, Գորիսի պետական քոլեջի կանոնադրությամբ, Գորիսի պետական քոլեջի կառավարման մարմինների որոշումներով, տնօրենի հրամաններով:

Բաժնի ընթացիկ գործունեությունն իրականացնում է բաժնի պետը, որը պաշտոնում նշանակվում և պաշտոնից ազատում է քոլեջի տնօրենի հրամանով:

ԲԱԺՆԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
Քոլեջի մարդկային ռեսուրսների կառավարման, զարգացման ռազմավարության մշակում և իրականացում:

Վարչատնտեսական, դասախոսական, ուսումնա¬օժանդակ և սպասարկող անձնակազմի (այսուհետ` աշխատողներ) փաստաթղթերի գործավարության ապահովում:

Քոլեջր կադրային գործերի վարման աշխատանքների ապահովում:

Աշխատողների հաստիքային, մանկավարժական հաշվետվությունների կազմում:

Աշխատանքից ազատվածների անձնական գործերի արխիվացում:

Աշխատողների աշխատանքի ընդունման, ազատման, տեղափոխման, արձակուրդի տրամադրման և այլ հրամանների նախագծերի նախապատրաստում և ներկայացնում տնօրենի հաստատմանը:

Աշխատողների անձնական գործերի սահմանված կարգով կազմում և անձնական տվյալների գաղտնիության ապահովում:

Աշխատանքային և քաղաքացիաիրավական պայմանագրերի կազմում է և ներկայացնում տնօրենի հաստատմանը:

Աշխատողներին անհրաժեշտ տեղեկանքների պատրաստում և տրամադրում (ստաժի, թոշակի ձևակերպման, գիտական աստիճան, գիտական կոչում ստանալու, երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու և այլնի վերաբերյալ):

Յուրաքնաչյուր ամիս հարկային պետական մարմնին աշխատողների ընդունման, ազատման, պաշտոնի փոփոխման, չվճարվող արձակուրդի, երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու վերաբերյալ էլեկտրոնային հաշվետվությունների ներկայացնում:

ՀՀ ԿԳ նախարարության լիցեզավորման մարմնին քոլեջի լիցենզավորման գործունեությանն առնչվող հաշվետվության ներկայացնում:

Ըստ պաշտոնների, հաստիքային կարգավիճակի ամենամյա վիճակագրական հաշվետվությունների կազմում և ներկայացում ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն:

Քոլեջի կադրային քաղաքականության բարելավմանն ուղղված առաջարկությունների ներկայացում համալսարանի ռեկտորի:

Քոլեջի կազմակերպական կառուցվածքի և հաստիքացուցակի, բաժնի գործունեությանն առնչվող ներքին իրավական ակտերի մշակման աշխատանքներին մասնակցություն:


Դավիթ Ջուլհակյան
Կադրերի բաժնի պատասխանատու
Էլ.փոստ`  davit.julhakyan@gmail.com


Մերի Ավետիսյան
Գրադարանավար, արխիվավար
Էլ.փոստ`  ??@mail.ru


«Գորիսի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի կադրերի բաժնի կանոնակարգը