ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆ
Գորիսի պետական քոլեջի ուսումնական բաժինը ստորաբաժանում է, որը գործում է իր կանոնակարգի հիման վրա` նպատակ ունենալով կազմակերպել ու հսկել քոլեջում ուսուցման ողջ գործընթացը, ապահովել ուսուցման արդյունավետության շարունակական բարձրացումը:
Ուսումնական բաժնի աշխատանքները կազմակերպում և համակարգում է ուսումնական գծով փոխտնօրեն Սերգեյ Ավանեսյանը:
Գորիսի պետական քոլեջում ուսուցումը կազմակերպվում է ստոկհոլմյան գործընթացին համապատասխան, որի հաջող գործարկմանը նպաստում է ուսումնական բաժնի, ամբիոնների և մեթոդմիավորումների համատեղ արդյունավետ աշխատանքը:
Ուսումնական բաժնի գործառույթները ներառում են`
- ուսումնական գործընթացի ժամանակացույցի կատարման ընթացքի ամենօրյա հսկումը: Ժամանակացույցի կատարման ընթացքում խախտումներ կամ շեղումներ հայտնաբերելու դեպքում համապատասխան միջոցառումների կազմակերպումը և առաջարկությունների ներկայացումը քոլեջի տնօրենին` համապատասխան որոշում կայացնելու համար
- ուսումնադաստիարակչական գործընթացի արդյունավետ կազմակերպումը, ուսումնական ծրագրերի կատարումը, դասավանդման որակի և կրթական չափորոշիչներով և ծրագրերով սովորողների պատրաստվածությանը ներկայացվող պահանջների ապահովումը
- ուսումնական պլաններով նախատեսված աշխատանքների կատարման ընթացքի օպերատիվ հսկումը
- ամբիոններում, մեթոդմիավորումներում պարտադիր ուսումնական աշխատանքների առկայության հսկումը
- ուսումնական ընդհանուր ծանրաբեռնվածության և դասախոսների անհատական ծանրաբեռնվածությունների կազմման համար անհրաժեշտ տվյալների տրամադրում ամբիոններին և մեթոդմիավորումներին
- քննաշրջանների կազմակերպում. միջանկյալ և ամփոփիչ ստուգարքների և քննությունների կազմակերպումը
- քննաշրջանների արդյունքների ամփոփում և համապատասխան միջոցառումների կազմակերպումը
- քննաշրջանների ժամանակ քննությունների ընդունման կարգի պահպանման հսկումը
- ավարտական միջոցառումների կազմակերպումը (ավարտական աշխատանքներ, ավարտական քննություններ, հանձնաժողովների կազմի առաջարկություններ և այլն):
Նախնական մասնագիտական (արհեստագործական) մասնագիտությունների գծով փոխտնօրեն
Էլ. փոստ՝ sergeyavanesyan@mail.ru
«Գորիսի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի ուսումնական մասի կանոնակարգը | ![]() |