Առաքելությունը
Որակի ապահովման կենտրոնը (ՈԱԿ) Գորիսի պետական քոլեջի ինքնուրույն կառուցվածքային ստորաբաժանում է, որի առաքելությունը քոլեջում որակի ներքին ապահովման մեխանիզմների գործադրումը և որակի շարունակական բարելավման մշակույթի խթանումն է:
ՈԱԿ-ը խնդիրների լուծման նպատակով համագործակցում է ԳՊՔ այլ կառուցվածքային ստորաբաժանումների և արտաքոլեջային տարբեր կազմակերպությունների հետ և իրականացնում իր առջև դրված հիմնական գործառույթները։
Կենտրոնի խնդիրներն են.
- ԳՊՔ որակի ապահովման (ՈԱ) քաղաքականության և ռազմավարության մշակում և պարբերական վերանայում, վարչական աջակցություն բոլոր մակարդակներում՝ դրանց իրագործմանը:
- Որակի միասնական չափանիշների պահպանում, ՈԱ գործընթացների ներդաշնակեցում և իրականացում ԳՊՔ գործունեության բոլոր հիմնական ոլորտներում:
- Կրթության որակի համար ԳՊՔ հաշվետվողականության ապահովում ներքին (ուսանողներ, դասախոսական և վարչական կազմ) և արտաքին (դիմորդներ, շրջանավարտներ, գործատուներ, պետություն և հասարակություն) շահեկիցների առջև:
- Կանոնակարգային և կազմակերպական հենքի ստեղծում և վարչական օժանդակություն` քոլեջի և նրա կրթական ծրագրերի որակի արտաքին գնահատման և հավատարմագրման համար, որակի ներքին և արտաքին գնահատման գործընթացների միջև կապի ապահովում:
- Ազգային, տարածաշրջանային և միջազգային ՈԱ գործակալությունների և քոլեջների ու համալսարանների ՈԱ կենտրոնների հետ կապերի հաստատում և ամրապնդում:
Կենտրոնի գործառույթներն են.
- մշակում, իրականացնում և մշտապես բարելավում է որակի ներքին ապահովման գործընթացները, զեկուցում դրանց արդյունքների մասին, սահմանում է որակի ներքին չափանիշներ և չափորոշիչներ` ընդունված եվրոպական պահանջներին համահունչ,
- մշակում է ԳՊՔ ՈԱ կանոնակարգային, ընթացակարգային և չափորոշիչ փաստաթղթերը,
- համակարգում, վերահսկում և վարչական աջակցություն է տրամադրում ՈԱ գործընթացների իրականացմանը ԳՊՔ բոլոր ստորաբաժանումներում,
- ապահովում է ՈԱ գործընթացների և ընթացակարգերի թափանցիկությունը, դրանցում ուսանողների, շրջանավարտների, հիմնական գործատուների և արտաքին փորձագետների գործուն մասնակցությունը,
- կազմակերպում է ԳՊՔ ինստիտուցիոնալ հավատարմագրման ինքնագնահատման գործընթացը, համապատասխան զեկույցի պատրաստումը և հաջորդող գործողությունների պլանավորումն ու վերահսկումը,
- համակարգում է քոլեջի ստորաբաժանումների աշխատանքը հավատարմագրող մարմինների փորձագիտական այցերի ժամանակ,
- համագործակցում է ՀՀ մասնագիտական կրթության Որակի ապահովման ազգային կենտրոն հիմնադրամի հետ,
- ապահովում է կրթական ծրագրերի մշակման և իրականացման որակի հսկողությունը և ստուգում դրանց համապատասխանությունը սահմանված չափորոշիչներին,
- պատրաստում է ՈԱ ընթացակարգեր կրթական ծրագրերի մշակման, հաստատման, ընթացիկ մոնիթորինգի (մշտադիտարկման) և պարբերական վերանայման համար, համակարգում և աջակցում է դրանց իրականացմանը ԳՊՔ բոլոր ստորաբաժանումներում,
- կազմակերպում է կրթական ծրագրերի պարբերական վերանայման գործընթացները` ՈԱ ընթացակարգերին համապատասխան, ստուգում է նոր և վերանայված կրթական ծրագրերի փաստաթղթային փաթեթները,
- համակարգում է ԳՊՔ կրթական ծրագրերի որակի ինքնագնահատումը և օժանդակում դրանց արտաքին գնահատման և հավատարմագրման գործընթացներին,
- մշակում և իրականացնում է դասավանդման, ուսումնառության և ուսանողների գնահատման ՈԱ գործիքակազմը (հարցումներ, ֆոկուս-խմբեր և այլն) և ընթացակարգերը,
- համագործակցում է ԳՊՔ մանկավարժական խորհրդի, ամբիոնների ու մեթոդմիավորումների, ՈԱ մշտական հանձնաժողովի հետ և աջակցում նրանց աշխատանքներին:
ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋԻ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱՋԱԿԻՑՆԵՐ
Նախնական մասնագիտական (արհեստագործական) մասնագիտությունների գծով փոխտնօրեն, Որակի ապահովման աջակից
Էլ. փոստ՝ sergeyavanesyan@mail.ru
Լեզվահասարակագիտական ամբիոնի վարիչ, Որակի ապահովման աջակից
Էլ. փոստ՝ julhakyan.davit@gmail.com