ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԿԱՐԻԵՐԱՅԻ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ
Շարունակական կրթության, կարիերայի և արտաքին կապերի բաժինը շարունակական կրթության ուղղությամբ աշխատում է Գորիսի պետական համալսարանի և Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի հետ՝ քոլեջի և նշված համալսարանների միջև կնքված պայմանագրերի շրջանակներում: Շարունակական կրթության բաժնի մասնագետն ապահովում է քոլեջի բարձր առաջադիմությամբ շրջանավարտների կրթության շարունակումը վերոնշյալ բարձրագույն ուսումնական հաստատություններում:
ԿԱՐԻԵՐԱ
Շրջանավարտների և կարիերայի կենտրոնի հիմնական նպատակն է նպաստել քոլեջի վերաբերյալ տեղեկատվության տարածման և տարածաշրջանի ուսումնական հաստատությունների հետ կապի զարգացմանը, աշխատանքային շուկայում քոլեջի ուսանողների և շրջանավարտների մրցունակության աճին, շրջանավարտների և քոլեջի միջև մշտական կապի ամրապնդմանն ու համագործակցության զարգացմանը:
Շրջանավարտների և կարիերայի կենտրոնի կարևորագույն գործառույթներից է քոլեջի առջև առաջադրված որակի ապահովման խնդիրների լուծմանը նպաստելը. քոլեջում ստացած կրթությունից բավարարվածության վերաբերյալ շրջանավարտների և շրջանավարտների մասնագիտական որակների վերաբերյալ արտաքին շահակիցների հարցման իրականացումը, արդյունքների մշակումը և վերլուծությունը:
ԱՐՏԱՔԻՆ ԿԱՊԵՐ
Շարունակական կրթության, կարիերայի և արտաքին կապերի բաժինն արտաքին կապերի ուղղությամբ իր առջև դրված խնդիրների և նպատակների իրականացման համար իր իրավասությունների սահմաններում իրականացնում է հետևյալ գործառույթները.
- օտարերկրյա պետություններում և Հայաստանի Հանրապետությունում գործող բուհերի, մուհերի հետ կապերի հաստատում ու զարգացում, միջքոլեջային համագործակցության պայմանագրերի մշակում,
- Հայաստանի Հանրապետությունում գործող բուհերի, մուհերի հետ դասախոսների փոխանակում և վերապատրաստում,
- միջազգային և միջհանրապետական փորձի ուսումնասիրության և դրա կիրառման միջոցով կրթական ծրագրերի բարելավման առաջարկների մշակում,
- քոլեջում իրականացվող միջազգային և միջհանրապետական ծրագրերի վերաբերյալ ուսանողների և պրոֆեսորադասախոսական համակազմի իրազեկում,
- կրթական ծառայությունների արտահանման աջակցություն (ՀՀ այլ տարածաշրջաններից քաղաքացիների ներգրավում),
- Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների, դիվանագիտական ներկայացուցչությունների, միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության զարգացման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում,
- քոլեջի տնօրենի հրամանով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ գործառույթներ:
Շարունակական կրթության, կարիերայի և արտաքին կապերի բաժնի մասնագետ
Էլ. փոստ՝ marine.matevosyan77@mail.ru
Շարունակական կրթության, կարիերայի և արտաքին կապերի բաժնի կանոնակարգերը
«Գորիսի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի շարունակական կրթության ստորաբաժանման կանոնակարգը | ![]() |
«Գորիսի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի արտաքին կապերի ստորաբաժանման կանոնակարգը | ![]() |
«Գորիսի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի կարիերայի ստորաբաժանման կանոնակարգը | ![]() |