ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Մանկավարժական խորհրդի կազմում ընդգրկվում են՝ տնօրենը, ուսումնական և դաստիարակչական աշխատանքների գծով տնօրենի տեղակալները, ամբիոնների, մեթոդմիավորումների նախագահները, կուրսղեկները, դասախոսները, արտադրական ուսուցման վարպետները, կառավարման խորհրդի մեկ ներկայացուցիչ, ինչպես նաև այլ խորհրդակցական մարմինների ներկայացուցիչներ:
1. Մանկավարժական խորհուրդը քննարկում է՝
ա) քոլեջի զարգացման ծրագիրը և երաշխավորում է այն խորհրդի հաստատմանը.
բ) միջին մասնագիտական և նախնական մասնագիտական (արհեստագործական) պետական չափորոշիչներին համապատասխան միջին մասնագիտական և նախնական մասնագիտական (արհեստագործական) ծրագրերի իրագործման հարցերը` սովորողների հակումներին ու ընդունակություններին նրանց կյանքի և առողջության պահպանմանը համապատասխան.
գ) ուսուցման բովանդակության, սովորողների ուսումնառության որակի, նրանց հետ տարվող արտալսարանային և արտաքոլեջային աշխատանքների կազմակերպման հարցերը.
դ) ամբիոնների և մեթոդմիավորումների կողմից քննարկված ուսումնական առարկաների չափորոշիչների և ծրագրերի, ուսումնական պլանների նախագծերը, ինչպես նաև նոր փորձարկվող դասագրքերը, ձեռնարկները և այլ նյութեր.
ե) քոլեջում կրթական գործընթացին օժանդակող խորհրդատվական (տեղեկատվական, հոգեբանական, սոցիալ-մանկավարժական, հատուկ մանկավարժական, մեթոդական, առողջապահական և այլ բնույթի) ծառայություններ մատուցելու հարցը.
զ) ուսումնական գործընթացին վերաբերող այլ հարցեր:
2. Մանկավարժական խորհրդին են ներկայացվում ամբիոնների և մեթոդմիավորումների կատարված աշխատանքների հաշվետվությունները:
3. Մանկավարժական խորհուրդը որոշումներ է ընդունում քոլեջի աշխատանքային ռեժիմի և աշխատանքային շաբաթվա տևողության մասին:
4. Օրենքով սահմանված կարգով սովորողի նկատմամբ կարգապահական տույժ կամ խրախուսում կիրառելու մասին:
«Գորիսի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի Մանկավարժական խորհրդի կանոնակարգը | ![]() |
![]() |
![]() |