ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Գորիսի պետական քոլեջի Կառավարման խորհրդի ընդհանուր դրույթները
- Գորիսի պետական քոլեջի Կառավարման խորհուրդը բաղկացած է 11 անդամից:
- Կառավարման խորհրդի լիազորությունների ժամկետը 5 տարի է:
Խորհրդի ձևավորումը
- 1-ի թեկնածությանը լիազորված մարմնին առաջադրում է Սյունիքի մարզպետը
- 5-ին, այդ թվում` պետական պաշտոն զբաղեցնող, գիտության, մշակույթի և տնտեսության, տարբեր ոլորտի ներկայացուցիչներ` 1 սոցիալական գործընկեր` 3, տարծքային ծառայության ներկայացուցիչներ`1 որոշում է լիազորված մարմինը
- Մանկավարժական կազմից Խորհրդի անդամության թեկնածուներ է առաջարկում Հաստատության մանկավարժական կազմի ընդհանուր ժողովը
- 3-ի թեկնածությունը քոլեջի ուսանողների կազմից լիզորված մարմնին առաջադրում է քոլեջի Ուսանողական խորհուրդը
Խորհուրդն իր կազմից, փակ քվերկությամբ ընտրում է խորհրդի նախագահ: Խորհրդի նախագահ չի կարող լինել Խորհրդի ՈՒսանողական խորհրդի ներկայացուցիչ, քոլեջի հաստիքային աշխատող, ինչպես նաև Խորհրդի անդամ չի կարող լինել տնօրենը:
Կառավարման խորհուրդը ՀՀ օրենսդրությամբ, կանոնադրությամբ և իր աշխատակարգով նախատեսված կարգով`
- Քննարկում և լիազորված մարմին հաստատման է ներկայացնում կանոնադրությունում կատարած փոփոխությունները
- Հաստատում է իր աշխատակարգը, ընտրում խորհրդի նախագահ, խորհրդի նախագահի տեղակալ, քարտուղար
- Հաստատում է քոլեջի հիմնարկների, մասնաճյուղների ներկայացուցիչների կանոնադրությունը
- Հաստատում է քոլեջի ռազմավարական ծրագիրը
- Քոլեջի իրավասությանը վերհապահված ներքին կառավարման հարցերի վերաբերյան տնօրենին և խորհրդի խորհրդատվական առաջարկություններ ներկայացնելու նպատակով, տնօրենի առաջարկությամբ, քոլեջի փոխտնօրենների, ամբիոնի վարիչների, մանկավարժների և ուսանողական խորհրդի ներկայացուցիչների կազմից կարող է ստեղծել քոլեջի տնօրինական խորհուրդ, սահմանել դրա իրավասությունը և գործունեության կարգը
- Տնօրենի առաջարկությամբ կարող է սահմանել քոլեջի մանկավարժական աշխատողների նշանակման մրցույթային ընթացակարգը, կազմակերպել և անցկացնել մրցույթ
- Լիազորված մարմին է ներկայացնում քոլեջի տարեկան ծախսերի նախահաշիվ նախագծի վերաբերյան իր առաջարկությունները
- Տնօրենի առաջարկությամբ քննարկում է քոլեջի ուսումնական պլանները և առարկայական ծրագրերի նախագծերը
- Քոլեջի գործունեության հիմնական ուղղությունների մասին առաջարկություններ է ներկայացնում լիազորված մարմնին
- Հաստատում է տնօրենի, մանակավարժների պարգևատրման, նյութական խրախուսման, ինչպես պաշտոնից ազատման մեխանիզմների ներքին կանոնակարգերը
- Հաստատում է խորհրդի անդամների վերապատրաստման կարիքների գնահատմանը և նրանց գործուղմանն ուղղված միջոցառումները
- Հաստատում է քոլեջի տարեկան հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը
Խորհրդի նիստերը գումարվում են առնվազն յուրաքանչյուր 3 ամիսը մեկ անգամ: Խորհրդի նիստերը որպես բաց են, անդամի լիազորությունները դադարում են խորհրդի լիազորություններն ավարտելու դեպքում կամ, եթե նա`
- Հրաժարական է տվել.
- Առաջադրված է եղել քոլեջի Ուսանողական խորհրդի կողմից և կորցրել է քոլեջի ուսանողի կարգավիճակը
- Առաջադրված է եղել քոլեջի մանկավարժական կազմի խորհրդի կողմից և կորցրել է քոլեջում իր աշխատանքը
- Դատապարտվել է ազատազրկման
- Դատարանի վճռով ճանաչվել է անգործունակ
- Առանց հարգաելի պատճառի 3 անգամ չի մասնակցել խորհրդի նիստերին
- Մահացել է:
Խորհուրդի լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել լիազորված մարմնի որոշմամբ, եթե խորհուրդն առանց հարգելի պատճառի 3 անգամ անընդմեջ նիստեր չի գումարում կամ որոշում չի ընդունում իր լիազորությանը վերապահված հարցերի վերաբերյալ:
Խորհուրդի անդամի լիազորությունները վաղաժամկետ կարող են դադարեցվել լիազորված մարմնի որոշմամբ, խորհրդի այդ անդամի թեկնածությունն առաջադրած մարմնի առաջարկությամբ:
Խորհուրդի կազմում թափուր տեղեր առաջանալու դեպքում այն համալրվում է կանոնադրության 22 և 23 կետերի պահանջներին, թափուր տեղ առաջանալուց հետո`10-օրյա ժամկետում:
Խորհրդի որոշումները կարող են օրենքով սահմանված կարգով բողոքարկվել` լիազորված մարմնին կամ դատարան:
ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ
«Գորիսի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի Կառավարման խորհրդի կանոնակարգը | ![]() |
![]() |
![]() |