19.11.2019թ., Երեքշաբթի

   ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ
0723.03.4 «ԿԱՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ
»
ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

Մասնագետի որակավորումը` դերձակ մոդելավորող
Կրթությունը` նախնական մասնագիտական (արհեստագործական)
Կրթության հիմքը՝  հիմնական ընդհանուր կրթությամբ
Կրթության տևողությունը՝  հիմնական ընդհանուր կրթությամբ - 3 տարի
Ուսուցման ձևը` առկա (ցերեկային) 
Անվճար 

   Հագուստի արտադրությունը թեթև արդյունաբերության կարևորագույն ճյուղերից մեկն է, որի հիմնական խնդիրն է բավարարել հագուստի նկատմամբ բնակչության անընդհատ աճող պահանջարկը:
   Քոլեջը հնարավորություն է տալիս ոչ միայն բավարարել այդ պահանջարկը, այլև իմանալ ժամանակակից կարի արտադրության տեխնոլոգիական գործընթացը, տիրապետել մեքենասարքավորումներին ու աշխատանքի կազմակերպման նրբություններին:
   Ընդունելությունը հիմնական ընդհանուր կրթության հիմքով` 3 տարի ուսուցման տևողությամբ:
   ՈՒսումնական պլանը հագեցած է պրակտիկաներով, որոնք մեր ուսանողներն անց են կացնում նաև քաղաքի տարբեր կարի արտադրական միավորումներում:
   Շրջանավարտները ստանում են պետական դիպլոմ նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթությամբ «Դերձակ» որակավորումով:
   2809 «Կարի արտադրության տեխնոլոգիա» մասնագիտության «Դերձակ» որակավորմամբ մասնագետը կարող է իրականացնել հետևյալ զբաղմունքները.

1.    ստուգել մեքենասարքավորումների տեխնիկական վիճակը, լիցքավորել մեքենաները,
2.    ուրվագծել պատվերի էսքիզը, վերցնել հաճախորդի մարմնի չափսերը, ձևել հագուստը,
3.    պատրաստել, նորոգել, ձևափոխել տարբեր չափահասակների երեխաների, տղամարդու և կանացի պատվիրված հագուստ կամ կարածո` օգտագործելով մանածագործական, ոչ գործվածքային նյութեր և կաշի,
4.    արդուկել և փաթեթավորել արտադրանքը, հանձնել այն հաճախորդին,
5.    արտադրության հոսքային գծում աշխատելու դեպքում կատարել տարբեր տեխնոլոգիական օպերացիաներ:

   2809 «Դերձակ» որակավորմամբ շրջանավարտը իր մասնագիտական գործունեության ընթացքում պետք է իրականացնի հետևյալ պարտականությունները.

1.    ընդունել պատվեր, հաճախորդի հետ փոխադարձ համաձայնության գալ կատարման ժամկետի և գնի վերաբերյալ, համատեղ ընտրել կոմպլեկտավորող նյութերը և ակսեսուարները, աստառացուն, հարդարող նյութերը,
2.    հաճախորդի հետ կնքել կենցաղսպասարկման պայմանագիր,
3.    հաճախորդին տալ մասնագիտական խորհուրդներ արտադրանքը խնամելու և պահպանելու վերաբերյալ: