19.11.2019թ., Երեքշաբթի

ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ
0212.01.5 «ԴԻԶԱՅՆ (ԸՍՏ ՃՅՈՒՂԵՐԻ)
»
ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

Մասնագետի որակավորումը` դիզայներ
Կրթությունը` միջին մասնագիտական
Կրթության հիմքը՝  միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթությամբ
Կրթության տևողությունը՝  միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթությամբ - 4 տարի
Ուսուցման ձևը` առկա (ցերեկային)
Անվճար և վճարովի

Միջին մասնագիտական կրթության «Դիզայն (ըստ ճյուղերի)» մասնագիտության մասնագետի մասնագիտական գործունեության բնութագիրը տրվում է ըստ զբաղմունքների տեսակների և մասնագիտական պարտականությունների:

   Միջին մասնագիտական կրթության «Դիզայն (ըստ ճյուղերի)» մասնագիտությամբ մասնագետն իրականացնում է հետևյալ զբաղմունքը(ները)՝

  1. Նախագծային կենտրոններում և արտադրությունում դիզայների օգնական, տեխնիկ,
  2. գրաֆիկական համակարգչային կենտրոններում և ծառայություններում դիզայներ-օպերատոր,
  3. գովազդային կենտրոններում գրաֆիկական էլեմենտների մոնտաժող դիզայներ,
  4. դիզայն մասնագիտական լաբորատորիաներում փորձնական կատարող,
  5. անհատական ձեռնարկություններում արտադրությանը աջակցող դիզայներ,
  6. գրաֆիկական աշխատանքների հեղինակային կատարող,
  7. հրատարակչական կենտրոններում տեխնիկ-կատարող,
  8. գեղագրական կենտրոններում նկարիչ-դիզայներ,
  9. քանդակագործական կենտրոններում ձուլող վարպետի օգնական,
  10. քաղաքային և կենցաղսպասարկման ոլորտներում դիզայներ-ոճաբան,
  11. լուսանկարչական տաղավարներում լուսանկարչի օգնական,

   Միջին մասնագիտական կրթության «Դիզայն (ըստ ճյուղերի)» մասնագիտությամբ մասնագետի մասնագիտական պարտականություններն են.

  1. Դիզայն-նախագծային պրոցեսի իրականացում,
  2. նախագծային պահանջներից ելնող փաթեթի ստեղծում
  1. գունագրաֆիկական տախտակների մշակում,
  2. նախագծի տեսական մասի բացատրագրի ձևակերպում,
  3. նախագծի մանրակերտի ստեղծում,
  1. գրաֆիկական ֆիրմային ոճի էլեմենտների նախագծում և իրականացում
  2. գովազդային պաստառների և գրաֆիկական այլ էլեմենտների նախագծում և տպագրում,
  3. դիզայնի տարբեր ոլորտների նախագծային հիմնախնդիրների բացահայտում,
  4. մանրակերտի պատրաստման տեխնոլոգիական հնարքների պրոֆեսիոնալ տիրապետում,
  5. մասնագիտական լաբորատորիաներում պրոֆեսիոնալ գիտելիքների կիրառման տիրապետում,
  6. հրատարակչական կենտրոններում դիզայն առաջարկների հեղինակային հսկողության իրականացում,
  7. դիզայն լաբորատորիաներում և ստեղծագործական արվեստանոցներում խնդիրների պրոֆեսիոնալ դրսևորում,
  8. դիզայն լրատվության ճիշտ և արդյունավետ կիրառում,
  9. դիզայն լուսանկարչական հմտությունների պրոֆեսիոնալ կատարում,
  10. նախագծվող օբյեկտների գաբարիտային և աշխատանքային գծագրերի կատարում,
  11. միջավայրի ծավալատարածական նախագծի կատարում,
  12. համակարգչային տեխնոլոգիաների կիրառում դիզայն նախագծերում,
  13. նախագծային պրոցեսում դիզայնի հարցադրումներով սպառողական և ֆունկցիոնալ վերլուծությունների իրականացում
  14. նախագծային մտքի փնտրողական և ավարտուն էսքիզների կատարում
  15. հարակից մասնագետների հետ խմբային-նախագծային աշխատանքների իրականացում
  16. ավարտված մտքի ներդրման պրոցեսում հեղինակային հսկողության իրականացում: