19.11.2019թ., Երեքշաբթի

ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ
0611.01.4 «ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄ»
ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

Մասնագետի որակավորումը` համակարգիչների օպերատոր
Կրթությունը` նախնական մասնագիտական (արհեստագործական)
Կրթության հիմքը՝  միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթությամբ
Կրթության տևողությունը՝  միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթությամբ - 1 տարի
Ուսուցման ձևը` առկա (ցերեկային)
Անվճար և վճարովի

   Այսօր թերևս ամենապահանջված մասնագիտություններից մեկը՝ «Համակարգիչների շահագործումն» է։

   Ըստ կրթական չափորոշիչների համակարգչային օպերատորը պետք է կարղանա. թվայնացնել և պահպանել տեքստային, գրաֆիկական կամ ձայնային փաստաթղթերը, էլեկտրոնային կապի միջոցների օգնությամբ ուղարկել դրանք, աշխատել համակարգչային հարակից սարքերով, կատարել տեղեկատվության որոնում ինտերնետում: Համակարգիչների զանգվածային տարածման և օգտագործման մեր ժամանակներում, թվում է, որ յուրաքանչյուր օգտատեր կարող է ու պետք է «համակարգչային օպերատոր» լինի, ու ժամանակի հետ այն կդադարի առանձին մասնագիտություն լինելուց։ Գուցե։ Սակայն այսօր սա մի մասնագիտություն է, առանց որի որևէ հիմնարկ պարզապես չի կարող աշխատել։ Ուստի մեր բաժնում սովորողները հասկանում են, որ համատարած համակարգչայնացման մեր ժամանակներում պահանջված լինելու համար իրենք պիտի շատ լավ մասնագետներ լինեն։ Նոր՝ մոդուլային եղանակով աշխատանքների կազմակերպման ընթացքում հետաքրքիր է հատկապես «Օպերացիոն համակարգեր» մոդուլային ծրագրով աշխատանքը։

   Օպերացիոն համակարգը ծրագրերի խումբ է, որը կառավարում է համակարգչային տեխնիկայի ռեսուրսները և ընդհանուր ծառայություններ է մատակարարում կիրառական ծրագրերին: Համակարգչում օպերացիոն համակարգը (ՕՀ) համակարգչային տեխնիկային ծրագրեր ապահովող ամենակարևոր մասն է: Օգտվողը առանց ՕՀ-ի չի կարող կիրառել և ավելացնել ծրագրեր համակարգչում`բացառությամբ ինքնաբեռնվող ծրագրերի: Մոդուլային ծրագրով աշխատանքը հնարավորություն է տալիս թե՛ դասավանդողին, թե՛ սովորողներին ուսումնառության նպատակն ու արդյունքը տեսնել փուլ առ փուլ: Այս մոդուլը նախատեսում է ոչ միայն ընդհանուր գիտելիքներ տալ ՕՀ-ի դերի և նշանակության մասին, այլ նաև ուսումնասիրել համակարգչի ղեկավարող ծրագրերը, օպերացիոն համակարգերը, հիմնադրույթները, կազմությունը, համակարգիչ ներիբեռնավորման և արտաբեռնավորման սկզբունքները, գաղափար`այլ օպերացիոն համակարգերի մասին: Սակայն այս գիտելիքները կարողություններ ու հմտություններ կարող են դառնալ միայն կոնկրետ կիրառման պայմաններում։ Ուստի մեր սովորողները գիտելիքներ են ձեռք բերում կոնկրետ աշխատանքում։ Ստանդարտ ծրագրերի օգտագործումը Արհեստների դպրոցում հնարավորություն է տալիս սպասարկել քոլեջի կայքը: (նյութերի տեղադրում, ջնջում, կայքի դիզայնի փոփոխում, արդիականացում):

   Մեր սովորողներն են սպասարկում քոլեջի կայքը, տեղադրում նյութեր, ջնջում, կատարում կայքի դիզայնի փոփոխություն, արդիականացում, ներկայացնում արհեստագործական մասնագիտությունների պատրաստած վաճառքի ենթակա ապրանքները, բլոգներ ստեղծում ու սպասարկում դրանք։ Սա «կատարելու սովորելու» (learning by doing) իսկական դպրոց է:

   Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0611.01.4 «Համակարգչների շահագործում» մասնագիտության   «Համակարգչային օպերատոր» որակավորմանբ մասնագետը կարող է իրականցնել հետևյալ զբաղմունքները.

1.    Կազմակերպության խնդիրներից և գործառությներից ելնելով իրականացնել տեղեկատվության թվայնցման, պահպանման և փոխանցման գործառույթը,
2.    Համակարգչիների  շահագործում ցանկացած կազմակերպարիավական կարգավիճակ ունեցող հիմնարկում կատարել օպերատորական աշխատանք՝ կիրառելով նորագույն  տեղեկատվական և կոմունիկացիոն տեխնոլոգիաները:

   Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0611.01.4 «Համակարգիչների շահագործում» մասնագիտոության «Համակարգչային օպերատոր» որակավորմամբ շրջանավարտը իր մասնագիտական գործունեության ընթացքում պետք է իրականացնի հետևյալ պարտականությունները.

1.    Թվայնացնել և համապատասխան տեղում պահապանել փաստաթղթերը (տեքստային, գրաֆիկական խմբագրիչներով, էլեկտրոնային աղյուսակներով), 
2.    Փաստաթղթերի ուղարկում՝ էլեկտրոնային կապի միջոցների օգությամբ՝ mail, fax,
3.    Աշխատել գրասենյակային համակարգչային հարկից սարքերով  /տպիչ, սկաներ, թվային  ֆոտոխցիկ, մուլտիմեդիա պրոյեկտոր/,
4.    Կատարել տեղեկատվության որոնում ինտերնետում:

Ավելի շատ լուսանկարներ այստեղ