02.08.2021թ., Երկուշաբթի

Սերգեյ Վլադիմիրի Ավանեսյան

   Սերգեյ Վլադիմիրի Ավանեսյանը ծնվել է 1987 թվականի հունվարի 14-ին Բաքու քաղաքում: 1994 թվականին ընդունվել է Գորիս քաղաքի Յու. Բախշյանի անվան թիվ 3 միջնակարգ դպրոցը: Ավարտել է Գորիս քաղաքի թիվ 5 միջնակարգ դպրոցը: 
   Սովորել է Գորիսի պետական մանկավարժական քոլեջի «Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում» բաժնում: Ավարտելով ստացել է համակարգչի տեխնիկ-ծրագրավորողի որակավորում:
   Սովորել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» բաժնում: Ավարտելով ստացել է ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի մանկավարժի որակավորում:
   Սովորել է Գորիսի պետական համալսարանի «Կրթության կառավարում» բաժնում: Ավարտելով ստացել է կրթության կառավարման մագիստրոսի որակավորում:

Աշխատանքային փորձը
   2005-2017թթ. աշխատել է Գորիսի պետական քոլեջում՝ որպես դասախոս:

   2014 թվականին հիմնադրել է «Goris Media Group» լրատվական-վերլուծական-ժամանցային ակումբը, որի գլխավոր խմբագիրն է:

   2017 թվականից Գորիս համայնքի «Սանդի Ձոր» համատիրության նախագահն է:

   2017 թվականի ապրիլ-հոկտեմբեր ամիսներին աշխատել է ռուսական «ЮрБухУчет» և «Робметаллсталь» ընկերություններում՝ որպես հաշվապահ:

   2017 թվականից աշխատել է Գորիսի պետական քոլեջում՝ որպես նախնական մասնագիտական (արհեստագործական) մասնագիտությունների գծով տնօրենի տեղակալ, ՏՏ դասախոս: 2018 թվականից քոլեջի ուսումնական գծով փոխտնօրենն է:

   2019 թվականի դեկտեմբեր-հունվար ամիսներին աշխատել է Կրթության որակի ապահովման ազգային կենտրոնում՝ որպես Կրթության հավատարմագրման փորձագետ:

 

Դասավանդող առարկաները (մոդուլները)
   Օպերացիոն համակարգեր
   Միկրոպրոցեսորներ
   Ինֆորմացիոն արտածող, ներածող, հիշող սարքեր
 Համակարգչային ցանցեր, սարքավորումներ, ինֆորմացիայի պաշտպանությունը և հասցեավորման համակարգը ցանցերում
   Տեղեկատվության ապահովման տեխնիկական միջոցներ
   Web ծրագրավորման տեխնոլոգիաներ
   Web ծրագրավորում
   Տեղեկատվության անվտանգության ապահովում
   Տեղեկատվություն և համակարգիչ
   Համակարգչային ցանցեր

   Համակարգչի կառուցվածը համալրող սարքավորումներ
   Փաստաթղթերի մշակման տեխնոլոգիա
   Ներկայացումների պատրաստման խմբագիր
   Էլեկտրոնային աղյուսակներ
   Վեկտորային գրաֆիկայի համակարգեր 
   Կետային գրաֆիկայի համակարգեր
   Տեղեկատվության անվտանգության հիմունքներ
   Հեռահաղորդակցական սարքավորումներ և տեխնոլոգիաներ
   Համակարգչային գործավարության հիմունքներ

Այլ տեղեկություններ

   Էլ. փոստ՝ sergeyavanesyan@mail.ru
   Տնային հեռախոսահամար՝ այստեղ
   Բջջային հեռախոսահամար՝ այստեղ